Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնական տեղապահ վարդապետ Խորեն Առաքելյանը վիրավորել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին
Հունահայ համայնքում սկանդալները չեն դադարում: Հերթկան սկանդալի հեղինակը համասեռամոլության և մանկապղծության մեջ մեղադրվող Խորեն վրդ. Առաքելյանն է, որը ոչ միայն ալեկոծել է համայնքը, այլ նաև հույն քաղաքական միջավայրը։
Նորանշանակ վարդապետը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ոչ ավել, ոչ պակաս՝ անաստված է անվանել։
Վարդապետը իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով վարչապետ Ալեքսիս Ցիպրասի լուսանկարը, որում վերջինս եկեղեցում մոմ է վառում, հունարենով մակագրել է. «ԱՆԱՍՏՎԱԾԸ ՄՈՄ ԷԼ Է ՎԱՌՈՒՄ»։
Լուսանկարն արված է Հունաստանի վարչապետի օրերս Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, երբ վերջինս այցելեց հունական պատրիարքարան և Կոստանուպոլսի մոտակայքում գտնվող Խալքիս կղզու հունական եկեղեցի, ուր մոմ է վառել: Եվ ահա Խորեն վրդ. Առաքելյանը ձախակողմյան հույն վարչապետի այս նկարի տակ կատարել է իր վիրավորական գրառումը։
Տեղեկությունների համաձայն, վարչապետի գրասենյակը անակնկալի է եկել Էջմիածնի պատվիրակի այս խայտառակ քայլից։
Հիշեցնենք, որ Խորեն վրդ. Առաքելյանի կղերականին անհարիր պահվածքը, պատճառ է դարձել, որ հունահայ համայնքի Մայր Աթոռին մոտ կանգնած շրջանակները իրենց խիստ դժգոհությունը հայտնեն Գարեգին Բ․ Հայրապետին` պահանջելով նրա հեռացումը Հունաստանից։
«Հայասա Լրատու»
——————————————————————–
Լուսանկարները՝ Խորեն վրդ. Առաքելյանի ՖԲ-յան էջի