Դեռ չի պարզվել օրը նորաբաց, Կաթնամշուշ է երկնքից կաթում, Մի սառը քամի ձեռքիցս բռնած Հին փողոցով է նորից ինձ տանում։ Քայլում եմ դանդաղ ու հուսալքված Ոչինչ չեմ ուզում, ոչինչ չեմ զգում, Մտքիս հավքերը բները լքած Դեպի ավետյաց երկիր են չվում։ Չեն հաղթահարվում չնչին կրքերը, Մարդը գերի է մնում ինքն իրեն, Եվ անհնար է շունչը փրկելը, [...]