Բոլոր դարերում խեղճին են խաչել

Ամեն սրտի մեջ վառոդ է լցված,
Ու միացված է լարին ականը,
Երբ բռնկվում են կայծերը հանկարծ,
Պայթում է իսկույն սրտամկանը։

Էլ ինչի՞ համար կյանքս չափսոսամ,
Երբ իմ խեղճ սրտի ամեն մի զարկը
Չի թողնում, որ ես հավատամ, հուսամ,
Թե կազնվանա իրավակարգը։

Ինչպե՞ս իմ սիրտը անքեն պահեմ ես,
Երբ պաշտոնյան է տմարդի, քինոտ,
Ամենուր ծուղակ, ցանցեր են անտես,
Կյանքի կածանը՝ անհարթ, քարքարոտ։

Ու չկա մեկը, որ ընդդիմանա
Այս արծաթասեր ագահ հիմարին,
Խոսում են վախով… թե ով իմանա՝
Ո՞վ է պաշտպանում Նեռին ու չարին։

Հին արտում ոխն ու որոմն են աճել,
Իսկ դու փնտրում ես խութ ու ծանծաղուտ,
Բոլոր դարերում խեղճին են խաչել,
Սուգ ու շիվանը շատ է անօգուտ։

Շիպակցյան

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net