Գեթ անգամ դարձիր դու ինձ մոտ

Տխրություն է իջել ու մշուշ,
Իմ հոգին պատել է խավար,
Դու եկար երազում, իմ քնքուշ,
Երբ չկա ետդարձի ոչ մի ճար։

Իմ ուրու հեռու֊հեռավոր,
Ինձ համար դարձար հուշ֊երազ,
Երբեմնի կարոտ իմ սովոր,
Ինձ թովող երազ կմնաս։

Որ հիշեմ, քեզ հիշեմ ու թախծեմ,
Տխրություն որ նստի իմ սրտին,
Քեզ տենչամ, սակայն չտեսնեմ
Երազեմ, կարոտեմ, իմ անգին։

Ես ցավս պատմեմ աշխարհին,
Գիտեմ՝ չի լինի դեղ֊դարման,
Քեզ տեսնեմ մի անգամ, թանկագին,
Քեզ տեսնեմ, հոգիս, անպայման։

Քեզ տեսնեմ, համբուրեմ ու լամ,
Անհագուրդ կարոտս առնեմ,
Ամեն բան, ամեն ինչ մոռանամ,
Ու թեկուզ նույն պահին ես մեռնեմ։

Ինձանից ոչ մի բան չմնա՝
Ոչ երազ, ոչ հուշ, ոչ կարոտ,
Անունս անգամ չքանա,
Գեթ անգամ դարձիր դու ինձ մոտ։

17. 03. 2019թ.
Շիպակցյան

 

spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net