Երբ լույսը բացվի սիրուն ընդառաջ

Երբ լույսը բացվի սիրուն ընդառաջ,
Եվ խենթ հպումից վայելքներ կաթեն,
Ես կխոնարհվեմ շուրթերիդ կամաց,
Որ երանության շղարշով պատեմ։

Եվ քո աչքերից տարփանքով խոնավ
Կսրբեմ հետքը զարթնող զղջումի,
Մի վստահությամբ, մեղմությամբ խոնարհ,
Որ նույնիսկ ինքը՝ Վեներան չունի։

Եվ միայն հոգու փրկության համար
Ցնորող կրքի ու խղճի միջև
Սահման կդնեմ, որ հետո կամաց
Երկուսն էլ սիրո ստվերին զիջեմ։

Հավատի համար կթողնեմ լուսանցք,
Որ այնտեղ լցնենք երդումները բյուր,
Ու ստվերներից պատրանքներ հյուսած՝
Իմաստավորենք գգվանք ու համբույր։

Սերը թողնելով միայն խորհելու՝
Որպես վեցերորդ՝ նուրբ զգայարան,
Վերջին տարփանքը ճանապարհելու՝
Դանդաղ կմեկնենք հույսի կայարան…

Շիպակցյան
19. 03. 2019թ.

 

социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net