Միայն թե կյանքով քայլես դու սահուն

Բեռ ու պաշարս պատրաստեմ, կապեմ,
Թաքուն հեռանամ, ոչ ոք չիմանա,
Ցավ ու հոգսերիս ես մի կերպ խաբեմ,
Որ ճանապարհին ինձ չմիանան։

Ու խարխափելով փնտրեմ մի ուղի,
Մթությունը զգամ որպես այգաբաց,
Ոտքերս քսեմ սրբազան հողին,
Գնամ իմ ճամփով մութ ու անթափանց։

Ոչինչ չլինի, որ ես շոշափեմ,
Չլսեմ շշունջ հավք ու հովերի,
Ողջ երկրագունդը ոտքերով չափեմ
Ու հասնեմ մինչև ծայրը ծովերի։

Կորստի վախով հույսս պահպանեմ,
Ծովերի վրա դառնամ ես ալիք,
Երազանքներս ինձ հետ չտանեմ,
Մտքերս տանեմ որպես խաղալիք։

Թող ես տանուլ տամ կյանքում ամեն ինչ,
Խոհերս հանձնեմ սանձարձակ քամուն,
Ջրերը տանեն անուրջներս ջինջ,
Միայն թե կյանքով քայլես դու սահուն։

Շիպակցյան

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net