Ոչ ոք չի խոսում վերջերգի մասին

Հովերը հեռվից զովեր են բերում,
Հովեր է բերում քամին ծովերից,
Թուխպը պատել է, ամպերն են վերում,
Մշուշի մեջ են եզր ու եզրագիծ։

Խուլ շշուկներ են հասնում ականջիս,
Ձայնս չի հասնում Քեզ՝ Հեռու, Անհաս,
Պարզ հոգիները գալիս են կանչիս,
Բայց ագռավներ են կռնչում վրաս։

Խաչագողները սրբագործվել են,
Սրբերն են հիմա գողության գնում,
Հրեշտակները խիղճը կորցրել՝
Անամոթների կողքին են քնում։

Մի կողմ է քաշվել ամոթն երեսից,
Մարդկային դեմքը էլ չի կարմրում,
Լուռ բողոքներ կան մարմնի ներսից՝
Հանցագործներին կլինի ներում։

Քծնանքը ինքը՝ նորին մեծություն,
Հիմա նստած է բարձր գահերին,
Զրպարտությունը ընկած տնետուն
Սև գործ է անում հարմար պահերին։

Քամին լուրեր է տանում աջ ու ձախ,
Հաճախ անստույգ կամ իրավացի,
Իմաստունները լուռ են, մտազբաղ,
Պաշտոնյաները չեն նայում լացի։

Տարուբերում է կատարը ուռին,
Ամեն շարժումը մի ցավ է դառնում,
Խոհը բնության ուղեղում լռին
Ծխախոտի պես շուրթերն է վառում։

Ոչ ոք չի խոսում վերջերգի մասին,
Կարծիք կա միայն լուրջ, հակասական,
Եվ այդ բոլորը մի տեղ միասին
Բացում փակում են մեր կյանքի ճամփան։

Հաս Շ. Ա.


 

share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net