Երեխայի տերը դու ես,
Ծննդաբերության ցավ տանողը՝ ես եմ,
Ընտանեկան ազգանունը քոնն է,
Տան ծառան՝ ես,
Տան գրքույքը քո անունով է,
Տնային աշխատանքը իմն է:
Չորս ամուսնությունը քեզ համար է,
Սիրո կարոտը՝ ինձ համար:
Հազար հոգու հետ կենակցելը քեզ համար է
Քավության դատավճիռը՝ ինձ համար:
Ցանկությունների բավարարումը քեզ համար է,
Պատվին զոհ գնալը՝ ինձ համար:
Կանայք իրավունք չունեն բողոքելու:

 

Անունս ԿԻՆ է…
Ժամանակին ինձ ողջ-ողջ էիր թաղում,
Երբեմն քարկոծում,
Բայց ես ցանկացած «տղամադուց», ինչպիսին դու ես,
Ավելի «տղամարդ» եմ:
Երբ դու գոռգոռում ես,
Ես պատուհանն եմ փակում՝ ընտանեկան պատիվը փրկելու համար:
Միեւնույն ժամանակ, երբ ես գոռում եմ ցավից,
Դու հայր ես դառնում.
Հավատա ինձ,
Որ ես քեզանից ավելի «տղամարդ» եմ: 

 

Կինը սեր է ծնում,
Անունը դու ես ընտրում:
Նա ցավ է քաշում,
Իսկ դու մտահոգ ես, որ աղջիկ չծնվի:
Դու քնում ես՝ հուրի-փերիներ երազելով, Նա մայր է դառնում:
Բայց ամենուր հարցնում են  Հայրիկի Անունը:
Աշխարհի Օրենքը անարդար է…


Պարսիկ բանաստեղծուհի Սիմին Խալիլի (հայտնի է որպես Սիմին Բեհբահանի)

(20.07.1927 – 19.08.2014)

Սիմին Բեհբահանին այն հազվագյուտ բանաստեղծներից էր, որ երբեք իր գրիչն ու հոգին չծախըց:

Հ.Գ. թարգմանվել է միայն որոշ հատվածներ. Երվանդ Խոսրովյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert