Մշուշը թանձրացել է անտես

Մշուշը թանձրացել է անտես,
Իջել, նստել է մայրացած հողին,
Փռել է թևերն իր մահասարսուռ
Ու պարուրել է երկնային ուղին։
Իջել է տամուկ ու թաց աչքերով,
Վրա է բերել կոպերը իր սև,
Եվ հզոր միտքը՝ վառ աստղեր մարող,
Պատ ու արգելք է ամենուր հյուսել։
Ամենազորը կյանքն իր մեջ առել,
Փակել է հոգին մեր լուսածածան,
Նրա մտքերում՝ խորիմաստ բառեր
Կապել են հեռվում ոսկե ծիածան։
Ելնենք, պահը չէ անմիտ պատրանքի,
Ոչ ոք չի տեսնի… ոչ ոք չի զգա…
Ամպերը իջել լուռ պատարագի՝
Հողագնդին են ստիպում սգալ,
Բայց շուտով որպես մի սև վանական՝
Մշուշը, թաքուն մեղմ աղոթելով,
Կբռնի ուղին տիեզերական՝
Մեզ թախիծ միայն նվեր թողնելով…

социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net