Թա’փ տուր ծնկներիդ փոշին,
Հրաբոսո’ր կին,
Քո հրաբխի լավան միշտ է ժայթքելու
Եվ այրելու է անցյալի ոտնահետքերը…
Քո շաղ տված արնագույն վարդերի բույրից
Դեռ արբելու են սիրո գերիները…
Բայց դու մնալու ես անհաս ամենքին`
Դառնալով հրե հարսը երկնքի:
Երկնային սիրուց նոր արևներ են ծնվելու`
Լուսավորելով արդարների օրերը մթին:
Եվ հաղթանակի պսակը միշտ է փայլելու
Քո անպարտ գլխին, քանզի ծնվեցիր`
Մենամարտելու կյանքի հետ
Եվ հաղթելու կյանքին…
Վառի’ր բոլոր ջահերը, հրե’ կին,
Թող հաղթանակի բոցը համբուրի
Երկնքի շիկնած այտը,
Սրբի’ր, արցունքներդ, հաղթանակա’ծ կին,
Երկինքը հոգնել է անձրևելուց…
Թող ժպիտդ նետի պես սուրա
Եվ զարկվի արևի կրծքին,
Որ փայլեք միասին, արևե’ կին…
Շողա’, թոթափի’ր մենության ցավը,
Դու դեռ երկար ես լուսարձակելու…

Հայուհի Սուսաննա Ղազարյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert