Այդ օրն էլ կգա

Այդ օրն էլ կգա,
Սերը ծխի պես կցնդի օդում,
Երազ չի մնա ոչ ոքի հոգում,
Կարոտից մոխիր կմնա միայն,
Այն կտարածվի սրտերում ունայն։
Հավատ չի լինի երդումին, խոսքին,
Բոլոր սրտերին
Տեր ու տիրական կլինի ոսկին…
Ես դեռ կենդանի՝
Միտքս ու խոհերս ծնվում են, մեռնում,
Ինչպես մեռնում է տերևը ծառի։
Մի գորշ ուրվական՝
Լուրջ հակառակորդ մտքի ու բառի,
Իմ խեղճ ուղեղում լարում է դարան,
Մեռած մտքերս ոչ թե թաղում է,
Այլ ուղարկում է դիակիզարան…

 

 

бутон за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net