Վերջին անգամ անդրադառնամ մեր սուտ հայրենասերների Արցախը Հայաստանի մարզ հռչակելու պահանջներին, ու էլ չեմ անդրադառնա, համենայն դեպս հույս ունեմ, որ գոնե մոտ ապագայում առիթ չեմ ունենա դա անել:
Ադրբեջանը ամբողջ աշխարհին ուզում է համոզել, որ Հայաստանը օկուպացրել է իր տարածքի մի մասը, և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ թե ազգի ինքնորոշման խնդիր է, այլ Հայաստանի կողմից իր տարածքի բռնազավթման խնդիր է: Եվ այս ֆոնի վրա, Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանցիների այդ թեզը հաստատվի. այդ մարդիկ, չգիտես թե ինչու, կոչ են անում, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, Արցախը հայտարարել Հայաստանի մաս ու վերջ (միջազգային իրավունքի համար պետությունների սահմանների վերաձևումը ընդունելի է միայն ու միայն ազգերի ինքնորոշման դեպքում):
Սա, ես կարծում եմ, դիվերսիա է ուղղված մեր ժողովրդի դեմ, հարկավոր է անմիջապես վերջ տալ այս ավանտյուրային: Արցախը դե յուրե Հայաստանի մաս դառնալու համար, նախ պիտի աշխարհի կողմից (կամ գոնե աշխարհում մի քանի լուրջ պետությունների կողմից) ճանաչվի որպես անկախ պետություն, որից հետո նոր երկու հայկական պետությունները կկարողանան օրինական ճանապարհով միավորվել մեկ պետության մեջ: Իսկ հիմա քանի դեռ Արցախի անկախությունը ճանաչված չի, մենք պիտի բավարարվենք մեր փաստացի (դե ֆակտո) միությամբ, ու անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք պահել գոնե այս վիճակը:
Այնպես որ, սուտ հայրենասերներին ու նրանց կողմից խաբվածներին կոչ եմ անում դադարեցնել անեքսիայի պրոպագանդան, որովհետև դա հենց ադրբեջանցիների ուզածն է: Չիմացողների համար ասեմ, որ ԱՆԵՔՍԻԱՆ դա այն է, երբ բռնազավթված (օկուպացված) տարածքը հայտարարում ես քո պետության տարածք: Հիմա եթե Հայաստանը հայտարարի, որ Արցախը իր տարածքի մի մասն է, առանց աշխարհի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, իրեն շատ անհարմար դրության մեջ կդնի, քանի որ աշխարհը նրան կմեղադրի այդ տարածքը անեքսիայի ենթարկելու մեջ, ու բանակցություններին կնդունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, իսկ դա մեզ հարկավոր չի հաստատ, էլ չեմ ասում որ դա անհնար է մեր պետության կողմից կնքած որոշ միպետական պայմանագրերի գոյության պատճառով նաև:

Toros Aleksanyan

————————————————————————–

Խնդրին առնչվող այլ նյութերը տես՝ blognews.am

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert