Իմ առաջին գարուն ու իմ վերջին ձմեռ…

Հղացել եմ ես քեզ երազներիս խորքում,
Իմ առաջին գարուն ու իմ վերջին ձմեռ,
Դու ողջ կյանքում մտած արջի նման խոր քուն,
Իմ սրտի մեջ անանց գաղտնիքներ ես ծնել։

Քո անտակ աչքերում իմ հանգիստն եմ փնտրել,
Բայց գտել եմ այնտեղ հոգնությունս անծիր,
Մեղքը իմը չէ, որ լոկ քեզ եմ ընտրել,
Ու անպայտ է եղել տառապանքի իմ ձին։

Բայց ի՜նչ արած, եթե բախտն իրենն է ուզում,
Ու չի թողնում մնալ սրտի ազնիվ ծառա,
Մենք փորձում ենք նրան հաճախ խաբել… իզուր,
Մեղանչում ենք միայն մեր կույս խղճի առաջ։

Ես թախիծ եմ տեսնում քո աչքերում հստակ,
Եվ քո սրտում կարծես տխրությունն է քնել,
Այցելում ես հաճախ երազիս մեջ վստահ,
Իմ առաջին գարուն ու իմ վերջին ձմեռ…

Շիպակցյան

 

spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net