Մեր լեռների հովն ինձ շոյեր Մոր շնչի պես մեղմ ու կամաց

Մեր լեռների հովն ինձ շոյեր
Մոր շնչի պես մեղմ ու կամաց,
Ես հագնեի գարնան շորեր՝
Ոտաբոբիկ ու գլխաբաց։

Մեր դաշտերի բույրն ինձ սներ
Մոր կաթի պես մեղմ ու կամաց,
Աչքերիս դեմ արև ծներ
Երկինքը մութ ու ամպամած։

Մեր ձորերի շունչն ինձ փայեր
Մոր ձեռքի պես մեղմ ու կամաց,
Արեգակը երկինք նայեր,
Մեղմ փոթորկվեր ծովն ինձ համար։

Մեր վառ այգու տեսքը լիներ,
Ուր սպասեր սերս համառ,
Գեթ մի անգամ հոգիս զիներ՝
Կարոտներս երկինք հանած…

Շիպակցյան

 

бутон за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net