Իսկ այդ ախոռում ամենակեղտոտը, ամենաանտանելին, ամենազզվանք առաջացնողը դատական համակարգ կոչվող կառույցն է` իր կաշառակեր դատավորներով, նախկին իշխանության տարիներին կեղծված ընտրություններով նախագահի աթոռ գրաված ռոբի ու սեռժի կամակատարներով: Եվ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ բնութագրեց. «Մեզ խամաճիկային դատարան պետք չէ»:
Այդ համակարգի մաքրումը դեռ շատ ջանքեր է պահանջելու: Եվ այդ մաքրումը պիտի հասնի մինչև սահմանադրական փոփոխությունների: Ում հայտնի չէ, թե ով, ինչու և ինչպես գրեց ներկա գործող Սահմանադրությունը: Դա սեռժ սարգսյանի թելադրանքով` իր գաճաճ բոյին ձևեց, կարեց ՍԴ ներկա նախագահ հրայր թովմասյանը: Վերջինս դրա հիման վրա դոկտորական թեզ պաշտպանեց, և սեռժը, շներով ու դիպուկահարներով (շատ զարմանալի է, թե դրանք իր ինչին էին պետք) գնաց ՍԴ և հրայրին կարգեց ՍԴ նախագահ: Հիմա պարզ չի”, թե քառակուսի դեմքով ու չուգունե գլխով դատավոր դավիթ գրիգորյանը, որ կայացրեց իր ապուշ որոշումը` ռոբին ազատելով կալանքից, ինչու” այս ընթացքում հասցրեց նաև իր վերջին կեղտոտ գործն անել` կասեցնել մարտի 1-ի գործով դատավարությունը և այդ գործն ուղարկել սահմանադրական դատարան` Սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Ի”նչ կանի հրայր թովմասյանը` մեկ տարի կձգձգի այդ գործի քննությունը և որոշում կկայացնի, ըստ որի ռոբը Սահմանադրական կարգը չի տապալել: Իսկ այդ ամբողջ ընթացքում ռոբը կմնա ազատության մեջ: (Այս խնդիրը փաստաբան Արտակ Գալստյանն ավելի հանգամանորեն է մեկնաբանում ֆեյսբուքյան իր էջում):
…Այո, Հերակլեսը, այս պահին` Նիկոլ Փաշինյանը, գետի հունը փոխեց հեղափոխության երկրորդ, հուժկու ալիքով ջրի հոսանքի տակ պահելով դատավորներ կոչված տականքների վրա:
Սա ու”մ դուր չեկավ: Սա դուր չեկավ նրանց, ովքեր վառված են հեղափոխության հաղթանակից, ովքեր հիմա քաղաքական ախոռում վնգստում են ու իրենց կեղտոտ քարոզչությունը շարունակում Նիկոլի դեմ, ասել է` հայ ժողովրդի դեմ:
Փաշինյանը խախտե”ց Սահմանադրությունը: Իհարկե` ոչ: Փաշինյանն իր այս հզոր քայլով ապացուցեց, որ ճահիճը մաքրելու ժամանակն է` անցումային արդարադատության հրատապ ստեղծումով, ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխություններ:
Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմություն կոչված թափթփուկների մտքի երևակայությունն է, թե Նիկոլը Սահմանադրություն է խախտում: Սա հեղափոխության երկրորդ ալիքն էր, որ պիտի սրբի կեղտը դատարաններից, սա Ավգյան ախոռերի մաքրման պրոցես է, և այս ալիքը սրբելու է սերմացու գողացող մկան բնույթի յուրաքանչյուրին, որ մինչ հիմա դատավորի աթոռ է զբաղեցրել ու թաղվել կոռուպցիայի մեջ: Դրանց մի լավ քրքրելու դեպքում ինչե~ր են դուրս գալու:
Այնպես որ, գող ու ավազակ դատավորներ, նախկին իշխանությունների կամակատարներ, սսկվեք` դուք արդեն շատ օտար եք այս երկրում:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert