Մեղմի՜կ շոյելով մարմինս մոմե,
շուրթերդ դանդա՜ղ կիջնեցնես ներքև,
ապա մեղրահոտ մատներով կոպիտ կհպվես կրծքիս
և կհամբուրե՜ս՝
կուրծքս կդողա՜:
Վարսերս բռիդ մեջ կառնես,
մեղմիկ սանրելով սև ալիքներս,
ամուր կսեղմես մարմինս դեպ քեզ
և կհամբուրես ուսս կիսաբաց՝
վախից կդողա՜մ:
Մարմինս մեղմիկ քո գիրկը կառնես
և համբուրելով շուրթերս սառած
հոգուս խորքերից վախս կհանես,
ափդ կխաչես ափիս
ամուր կսեղմես կուրծքս դեպի քեզ
քո թացության մեջ կուրծքս կլողա՜:
Կփարվեմ մարմնիդ,բույրդ կշնչեմ,չեմ արտաշնչի՜,
անմեղությունս քեզ կնվիրեմ
և չեմ ամաչի,
որքան ուժ ունեմ բարձր կգոռամ,
երկինքդ ժայթքի
և իմ օվկիանի խորության մեջ նավդ կխորտակվի,
իսկ մեր սիրո նեկտարը լուսնից կծորա՜:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert