Հարգելի նախարար.

Ստացվել էր այնպես, որ 2007 թվին Հրանտ Դինքի հիշատակին հեղինակածս «ՊՈԵՄ ԷԼԵԳԻԱ»ն ընդգրկվել էր գերմանական «ensemble diX» համույթի, Գերմանիայի վեց քաղաքներում կայանալիք (հետո, վեցը դարձավ ութ՝ պահանջ կար) համերգաշրջանի ծրագրում (հավատացեք,ոչ իմ նախաձեռնությամբ… նոտաները իրենք էին ձեռք բերել «Իսրայել Երաժշտական Կենտրոն( I.M.C.) հրատարակչությունից):Նախընտրեցի Բեռլինը եւ տիկնոջս հետ մեկնեցինք, ներկա լինելու ս.թ.հունիսի 19-ի համերգին: Եւ քանի որ ստեղծագործությունս իր մեջ քաղաքականություն էր պարունակում(հայտնի պատճառներով) ուստի մեջս միտք հղացավ համերգի մասին տեղյակ պահել Գերմանիայում ՀՀ Դեսպանությանը, հրավիրել նրանց(համերգի կազմակերպիչները բացի ինձնից եւ տիկնոջիցս տրամադրել էին 4 անվճար տոմսեր…) հույս նպատակով, որ համերգից հետո հարց պատասխանի ժամանակ «ամբիոնը կօգտագործվեր» պատմելու , բացատրելու թե ով էր Հրանտ Դինքը եւ թե ինչու սպանեցին…

Մտա համացանց, գտա դեսպանության մշակույթի կցորդի հեռախոսի համարը, զանգահարեցի, հետս «խոսեց» ինքնա հաղորդիչը( авто ответчик) գերմաներեն: Հետո կապվեցի ընդունարանի հետ, քարտուղարուհին լսեց եւ ասաց «հիմա կմիացնեմ ներքին կապով»….. Միացա, ներկայացավ՝ Լուսինե: Բացատրեցի, հրավիրեցի, ասաց «նամակ գրեք»: Գրեցի: Համերգը կայացավ: Արեվմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության Վարչապետ պրն. Արամ Մկրտչյանը հոգացել էր, որ համերգի մասին տեղյակ լինեն Բեռլինի հայ համայնքը: Եկել էին, եւ համերգից հետո գերադասեցի «առանձնանալ» համայնքի ներկայացուցիչների , քան թե երաժշտախմբի հետ(որ սկզբից պայմանավորվել էինք….ներողություն խնդրեցի…):

Պարոն Նախարար.

Աստծո կամքով Նուբար Ասլանյանի ստեղծագործությունների արտասահմանյան կատարումները միայն Գերմանիայում չեն ,որ կայանում են (ընդ որում, Գերմանիայում,դեռ 1996թվին արդեն կատարվել էր իմ ,թիվ 3 Լարային քառյակը՝ հրեա երաժիշտների կատարմամբ)…հա, ինչ էի ասում, միայն Գերմանիան չէ(կա համացանց……)ՊԱՐԶԱՊԵՍ (կրկնվում եմ)կարծում էի դեսպանությունից «գործից հասկացող»(Դինքի) մարդ կգար ու «մի քիչ կբացվեինք» ի հօգուտ Հայաստանի արտաքին քաղաքականության…ՉԵԿԱՆ.
Ինչու եմ գրում Ձեզ այս նամակը՞….«ես ի՞մ»…..Հետն էլ ասեմ, վստահ չեմ, որ ԱՅՆ ԿՀԱՍՆԻ Ձեզ(կուղարկեմ էլ. Փոստով),ուստի եւ կդնեմ ՖԲ-ում: Թող մարդիկ իմանան:

Հ.Գ.
«Պոեմ Էլեգիա»ն կատարվել էր դեռ 2013-ին,Հայֆայում,70 ամյակիս նվիրված հոբելյանական համերգում: Համերգի ընդմիջմանը ասել, բացատրել եմ ինչ որ հարկն էր…չէ, ես ԱԳՆ-ից չեմ…..
Ստեղծագործության հրատարակումից հետո պարտիտուրի մեկ օրինակ Պոլսո Պատրիարքարանի միջոցով փոխանցել եմ Հրանտի տիկնոջը՝ Ռաքելին:Այս երաժշտությունը հնչում է նաև ռեժիսոր Հրանտ Հակոբյանի,Հրանտ Դինքին նվիրված «Հրանտ դինք,հավերժական թռիչք» փաստագրական ֆիլմում»: Ուզեցի ասեմ ԳՈՐԾՍ ԱՆՏԵՐ ՉԷ….ԵՍ ԷԼ…:Անտերը ………. որ չըմբռնեցին եւ չկռահեցին ՄՈՄԵՆՏԻ քաղաքական բնույթը:Ի դեպ, ստացածս նամակի համաձայն, նույն համերգը(գերմանացիների)պիտ կայանա Թել ավիվում: Ես անպայման տեղյակ կպահեմ Իսրայելում Հայաստանի Պատվո Հյուպատոս, իմ բարեկամ Ցոլագ Մոմջիանին եւ վստահաբար գիտեմ, որ անպայման ներկա կլինի եւ հարկ եղած դեպքում էլ «մի երկու բառ» կասի…..
Հարգանքներս:

Նուբար Ասլանյան ,Հայֆա, Իսրայել:
29.06.19.

 

Լուսանկարը՝ Ն.Ա. ՖԲ-յան էջից

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert