Ինչու՞ ուզեցի գրել փաստաբան ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ մասին: Այս համարձակ, այս արդարամիտ կինը, հպարտ հայուհին կյանքի խնդիր է դարձրել 2008-ի մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը: Այդ ոճրագործությունը կատարվել է հանցագործ ռոբերտ քոչարյանի, մականունը` կարիճ ռոբ, բանավոր կարգադրությամբ (կարիճ ռոբը շատ խորամանկ էր և գրավոր որևէ բան չի թողել): Այդ նրա կարգադրությամբ է բանակը ներգրավվել խաղաղ ցուցարարներին ցրելու գործում:
Տիկին Սեդան, որ նախկին փաստահավաք խմբի անդամն է եղել և տիրապետում է հակաքոչարյանական ահռելի քանակության ապացուցողական նյութերի, նախկին իշխանության տարիներին, երբ գործում էր մարդակեր ռոբի ընկեր ու նրա ոճով աշխատող, անփառունակ սեռժիկ սարգսյանի ռեժիմը, գործուն միջամտության հնարավորությունից զրկված էր: Այդ տարիներին Սեդա Սաֆարյանը, Անդրանիկ Քոչարյանի հետ, չորս զեկույց էր ներկայացրել, որոնք, բնական է, ուշադրության չպիտի արժանանային. ինչպե՞ս կարող էր քոչարյանի հեղած արյան ճանապարհով իշխանության եկած սեռժը ընթացք տար մի գործի քննության, որն իր հանցակցի դեմ է:

Այդ արգելքներից հուսահատվե՞ց Սեդան: Իհարկե ոչ: Ընդհակառակը, նա հույսով սպասում էր իրավիճակի փոփոխության, և այդ լուսավոր օրն եկավ Նիկոլի գլխավորությամբ ժողովրդի հայտնի հաղթարշավով: Եվ ահա Սեդան, այդ խիզախ, անկոտրում Սեդան, աստիճանաբար ու համառորեն քանդում է այն կծիկը, որը քոչարյանի, ապա նաև սեռժի իշխանությունների տարիներին կծկվել էր` իր մեջ թաղելով մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների քննությունը:
Մենք արդեն շատ լավ գիտենք, թե ռոբն էլ, սեռժն էլ ինչ նողկալի քայլերի են ընդունակ անգամ իշխանության մեջ չլինելով (արդեն նկատում ենք, թե նրանց դոլարների միջոցով որքա~ն ծախուներ են իրենց դեմքի գույնը կանաչով փոխել), բայց Սեդան անվախ ու համարձակ իր ելույթներն է շարունակում տարբեր կայքերում ու լրագրերում` շարունակ ու շարունակ նոր փաստերով պատին սեղմելով նրանց, ովքեր ոճրագործ ռոբի կարգադրությամբ 2008-ի մարտի 1-ին հանցագործություն են կատարել: Եվ Սեդայի հաղթանակը, նրա ջանքերի արդյունքներից մեկն ահա ոստիկանության շտաբի նախկին պետ գեղամ պետրոսյանն այդ փխրուն տիկնոջ մոտ կուռկուռի ձագի պահվածքով փորձում է «արդարանալ». «Տիկին, իսկ ի՞նչ է, ուզում էիք, որ հեղափոխությո՞ւն լիներ»։ Ի՞նչ աներ այդ կամակատար գեղամը, եթե իրեն հրամայել էին, վստահեցնելով, թե դու իշխանության դեմ պատրաստվող հեղափոխություն ես կանխում:
…Սեդան, այդ փառավոր տիկինը, բանիմաց փաստաբանը, շարունակում է գործել մի նոր եռանդով, խիզախ ու ակտիվ, որովհետև արդար է իր պահանջը, անառարկելի են իր փաստերը:

Հ.Գ. Սպասենք վաղվա դատի վճռին, որով կարիճ ռոբը նորից բանտ է գնալու (ես գոնե, ուզում եմ դրանում համոզված լինել): Սպասենք և հուսանք, թե Սեդա Սաֆարյանը նույն ջանադրությամբ կշարունակի քանդել այն կծիկը, որի խորքում 2008-ի արյունոտ գարնան քրեական նյութերն են: Հաջողություն Ձեզ, սիրելի Սեդա:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert