ՀՀԿ-Ն ԱՂԲԱՆՈՑՈՒՄ
ՀՀԿ-ի ծնունդը (այստեղ ՀՀԿ-ն մեծատառով եմ գրում) արդարացի էր, պատճառաբանված, երկրի իրավիճակով թելադրված: Աշոտ Նավասարդյանը նվիրյալ էր Հայրենիքին: Նույն բարի խոսքերը պիտի ասվի նրա հետնորդներից Անրանիկ Մարգարյանի հասցեին, ով ազնվորեն պահում էր այդ կուսակցության բարի անունը:
Ամեն ինչ փչացավ (այս բառի ամենաստույգ իմաստով), երբ այդ կուսակցության գլուխ կանգնեց սեռժ սարգսյան կոչված մի սև կարդինալ, մի թաքնված դավադիր: Դա այն շրջանն էր, երբ առեղծվածային մահով կյանքից հեռացավ Անդրանիկ Մարգարյանը: Ո՞ւմ էր խանգարում Անդրանիկ Մարգարյանը… Խանգարում էր սեռժին, որն այդ ժամանակ, այդ իրադրության պայմաններում քարոզչությունը միայնակ պիտի իրականացներ՝ իրեն այդպես էր պետք, իսկ Մարգարյանի առեղծվածային մահը դեռ հանելուկ է:
Հիշենք, թե հհկ-ի (այստեղից՝ փոքրատառով) անդամները, որոնք արդեն դավաճանել էին թե՛ Աշոտին, թե՛ Անդրանիկին, ի՜նչ հորթային հրճվանքով ընդունեցին սեռժի՝ կուսակցությունը միանձնյա ղեկավարելու փաստը: Եվ այդ գունափոխված տականքներն իրենց պապա սեռժից дабро ստացան՝ «Արեք, ինչ ուզում եք»: Ու արեցի՜ն, հո չարեցի՜ն–մեկի համար նախարարություն բստրվեց, որ շրջագայությունների մեկնի աշխարով մեկ՝ իբր սփյուռք-Հայաստան կապեր է ամրապնդում, բայց փաստորեն գումարներ էր մուրում ու խայտառակում երկրի պատիվը: Մյուսին՝ մի ջահել քծնողի, բերին-դրին ԱԺ փոխխոսնակի բազկաթոռին, որը հաբռգեց այն աստիճան, որ իրենից վեր միայն պապային էր տեսնում, իսկ մնացյալները պարզապես մարդ կոչվելու էլ իրավունք չունեին: Այդպես հաբռգեցրին երրորդին, չորրորդին… հարյուրավորների: Նրանց ներշնչեցին, թե դուք Աստված եք, իսկ ժողովուրդը՝ ձեր ծառան, շահագործեք, գումարներ շորթեք, պալատներ կառուցեք, երթուղային գծեր պահեք, կոպեկի գնով պետական մանկապարտեզներ սեփականաշնորհեք ու ձեր տիկնանց ծննդյան օրվան նվեր արեք (գալուստ գրիգորիչի տղայի ականջը կանչի), թալանեք, որքան հնարավոր է և ձեր թալանած փողերով տներ կառուցեք ու ձեր հոր գնով վարձով տվեք ու հանգիստ վայելեք ամենամսյա ձեր եկամուտը: Ազգադավ սեռժը նրանց մի բան էլ զգուշացրեց. «Հանկարծ ախմախություն չանեք՝ տարեկան հայտագրերի մեջ ստույգ գրել ձեր եկամուտների չափը»: Բայց այդ ֆոնին ամենաառեղծվածայինը հհկ-ի ղեկավար սեռժի եղբայր սաշիկն էր, որ անհերքելի дабро ստացավ՝ յուրաքանչյուր բիզնեսմենին պարտադրելով իր հետ կիսել եկամուտը:
Ընթերցողների նյարդերը խնայելու համար չեմ շարունակում այս թվարկումը, նաև հաստատ իմանալով, որ յուրաքանչյուրն ինձանից ավելի լավ գիտի այս թեմայի շարունակությունը:
Այս հհկ կոչված կառույցն ու նրա հակահայ տրամադրություններով լեցուն այդ սեռժ կոչված ղեկավարին միշտ եմ ատել, բայց իմ այդ զզվանքն ավելի խորացավ, այն պահից սկսած, երբ ազերիների հետ դավադիր համաձայնությամբ ապրիլյան պատերազմը սանձազերծվեց, որը պատճառ դարձավ հարյուրից ավել հայ ջահել զինվորների նահատակության: Օրերից մի օր, երևի, կբացահայտվի, թե ադրբեջանի նավթամուղի, կամ գազամուղի անվտանգության խնդիրն ինչու՞ լուծվեց այդ չարանենգ համաձայնությամբ, որի արդյունքում ազերիների ցանկալի բարձունքն ու տարածքներ հանձնվեցին (Վերհիշենք, թե սեռժն ինչ էր ասում. «Ի՞նչ եք աղմուկ բարձրացրել՝ մի քանի հարյուր մետր անմշակ հող է ընդամենը»): Բնական է, որ սեռժի համար հերոս տղաների հիշատակը խնդիր չէր, խնդիր չէր նաև վիրավորների հարցը: Ապրիլյան պատերազմից հետո սեռժը կամ այդ կուսակցության անդամներից որևէ մեկը փորձե՞ց հանդիպել զոհվածների հարազատներին կամ վիրավորներին, փորձե՞ց հետաքրքրվել որդեկորույս ծնողների վիճակով, փորձե՞ց մեկ անգամ, գոնե, գնալ Մարաղա գյուղը, ուր ազերիները խաղաղ բնակիչների ջարդ էին կազմակերպել: Գնային, էլի, գնային ու իրենց թալանած փողերից մի աննշան մաս հանեին նրանց համար, որ Աստված էլ տեսներ ու, գուցե թե, այդ մեղապարտներին ապաշխարելու հնարավորություն տար:
Չարեցին, չգնացին: Բայց այդ ընթացքում այդ կուսակցության անդամ շարմազանով կոչված մի դրածո, որ հայոց բանակում չէր էլ ծառայել, հպարտանում էր, որ ինքը շքանշաններ ու մեդալներ ունի… Մխիթար Գոշը, երևի, գերեզմանում շուռ եկավ, որ իր անվան մեդալ է ստացել այդ ձրիակերը:
Ա՛յս է այդ կուսակցության գործելաոճը… Սիրելի ընկերներս, իմ ու ձեր հուզմունքն ու զայրույթը չբորբոքելու համար չմտնեմ ավելի մանրամասների մեջ, ես դա խոստանում եմ անել, երբ ԱԺ-ում ձևավորված հանձնաժողովը լիովին կբացահայտի ապրիլյան պատերազմի մեղավորներին: Ես հույս ունեմ, թե այդ հանձնաժողովը կկատարի իր միսիան:
…Ահա, ուրեմն, ամենաթողության ու բառդակի (ներողություն ընթերցողներից, բացի հհկ-ականներից) պայմաններում գործում էր ու գործում է հհկ կոչված ոչ ու փուչ կառույցը, որ կուսակցություն է կոչվում ու դեռ կենտրանական մի շքեղ գրասենյակ էլ ունի (նման գրասենյակներ դեռ պահպանում է Երևանի տարբեր համայնքներում ու մարզերում), որտեղ մինչ օրս բազմում են հհկ մնացուկները, որոնք շարմազի լափառոշ բերանով ինչ-որ իրենց վերադարձի երազանքների մասին են լուրեր տարածում՝ շարունակելով փնովել մեր Նոր Երկիրը Նոր պահելու ջանքեր թափող Նորօյա ղեկավարության հասցեին:
Հիմա ժամանակը չի՞, աղբանոց ընկած այդ հհկ կոչված կազմակերպությանը զրկել իր այդ շքեղ գրասենյակից՝ այն դարձնելով մշակութային կենտրոն, գոնե այդ շենքն էլ կմաքրվի դրանց կեղտահոտից: Նաև փակել իր մյուս գրասենյակները՝ Հայաստանը մաքրելով տասնամյակներով լցրած իրենց կեղտից: Դրանք Ավգյան ախոռ կոչենք, թե գարշահոտություն տարածող աղբանոցներ, դրանից ոչինչ չի փոխվի, միակ ելքը սանիտարական մաքրումն է:
Բայց, պարզվում է, այս տականքները չեն հաշտվում արդեն իրենց միջավայր՝ այդ աղբանոցում լինելու վիճակի հետ ու դեռ երես ունեն իրենց քաղաքական կառույցի անդամներ են պատկերացնում և, վերադարձի սին հույսերով կիպ կպած են այդ հանցագործ ռոբին ու երեկ էլ, պատկերացնու՞մ եք, հատուկ հայտարարություն են տարածել մարդակեր ռոբի կալանավորման վերաբերյալ, որում գրում են, թե «Նշված գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ»: Տեսեք, թե ովքեր են խոսում ժողովրդավարությունից: Պարզապես ծիծաղելի է: Պարզ չէ՞, որ սեռժի ղեկավարած կուսակցությունը պիտի պաշտպանի քրեական հանցագործին, չէ՞ որ իրենք կարիճ ռոբի հանցանքների, նրա հեղած արյան ճանապարհով են իշխանություն զավթել ու տասնամյակ շարունակ մոռացության տվել մարտիմեկյան ողբերգությունը: Հիմա ոտ ու ձեռ են ընկել՝ այդ հանցագործին բանտից ազատելու համար, գուցե թե հետագայում էլ նրան… (լավ բռնվեք) նախագահ կարգեն:
Քացախ ախորժակներիդ, քաղաքական աղբանոցի ներկա բնակիչներ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert