Օրը ոսկի է մաղում,
Արևն իմ տունն է:
Ծաղկից նեկտար է քամում`
Համբույրի բույր է:

Երկինքը խաղաղ ու պարզ,
Հավքը ճերմակ է,
Գիշերն աստղային երազ`
Սերը անհագ է:

Մայրամուտը հուրհրան,
Հոգիս կրակ է,
Լույս է տալիս շարունակ`
Վառվող ճրագ է…

Հայուհի Սուսաննա Ղազարյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert