Ռուբինյանների մայրաքաղաքներից մեկի՝ Անարզաբա կամ Անավարզա քաղաքի ավերակները

Ես հայոց պատմության շատ դասեր եմ սերտել՝ իրենց պզտիկ շահերի համար գահեր ու պետականություն ջլատած ժանտ ու դավադիր հայ ստամբակների գահակործան նենգությունների մասին։
Մեր պետությունը օտար զավթիչներին հանձնելու ոխով կուրացած հայ մատնիչների առաջ փուլ է եկել ու փշրվել հայոց պետության ոսկեհուռ գահը։
Քանի՜, քանի՜ անգամ։
Իսկ ազգը անհող, անտեր ու անիշխան, թափառել է ու միամիտ անիծել հայի բախտը, բնավ չկասկածելով, որ իր թշնամին իր միջի որոմն է, իր միջի որդը, որ ուտում ու չի հագենում իր սեփական արյունից։
Այսօր, երբ կարդում էի Ռուսիայի տխրահռչակ գուժկանի՝ Մարիա ԶԱԽԱՐՈՎԱՅԻ բարբաջանքը մեր վարչապետի մասին, տեսա նաեւ հայ ծախուների հավանության արձագանքները։
Ոմն Նարե ԳՐԻԳԳՈՐՅԱՆ, նրա էջում, դարերի սովոր լորձունքն էր թափում մեր պետության ղեկավարի հասցեին։
-Նիկոլը մեր գլխին չարիք է․․․ եւ կոչ էր անում իր ֆբ ընկերներին․
– Մարիա ԶԱԽԱՐՈՎԱՅԻ էջում մենակ պիտի պայքարե՞մ զոմբիների դեմ, եկեք օգնեք․․․
Այսինքն առաջարկում էր միանալ Հյուսիսի քածին ու պայքարել Հայոց պետականության դեմ․․
Մեր պատմության չսերտած դասերը․․․

Շուշան Ղազարյան

 


 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert