Հրանուշ Խառատյան. ՛՛Ծիրանի ասպետով՛՛ ասպետի արժանապատվության նվաստացման վատ ավանդույթի սկիզբ է դրվում

՛՛Ծիրանի ասպետով՛՛ ասպետի արժանապատվության նվաստացման վատ ավանդույթի սկիզբ է դրվում; Ասպետների, ասպետության և ասպետականության մասին միֆերը ժուժկալության, անձնազոհության, կարոտյալի օգնության վրա են խարսխված, մի ոչնչացրեք այդ արժեքները, մի ասեք, որ այդ արժեքներն անգոյ են…

Սամվել Ալեքսանյանին փողի դիմաց երախտագիտության համար ասպետության շքանշանով ՛՛ասպետ՛՛ մկրտելը կարող է շատ խորհրդանշական լինել; Սամվել Ալեքսանյանի փողի կարևոր աղբյուրներից մեկը Արարատյան դաշտի անապատացումն է՝ հանուն իր ձկնաբուծարանների եկամտի, հարյուրավոր ընանիքների եկամտի, այդ թվում՝ Արարատյան դաշտի ծիրանի այգիների չորացումը՝ հանուն այն փողի, որի մի մասով հովանավորվել է ՛՛Ոսկե ծիրան՛՛ փառատոնը՝ դառնալով Սամվել Ալեքսանյանի ՛՛ասպետական կոչման՛՛ աղբյուրը; Սա բառախաղ չէ, բնական ծիրանի փոխարինումը ոսկե ծիրանով տվյալ դեպքում ուղիղ իմաստով բնական ծիրանի ոչնչացումն է, ասպետ Սամվել Ալեքսանյանի ողջ գործունեության, այդ թվում մեր կարևոր շտեմարանի՝ Արարտյան դաշտի անապատացման խրախուսանքը; Խրախուսվում է բնականի ոչնչացումը; Տխուր է, որ Ոսկե ծիրանի նպատակների հետ որևէ աղերս չունեցող մարդն արհեստականորեն ասպետացել է՝ երկար տարիներ ամենագռեիկ ձևերով փողոցային կռիվների պատրաստելով իր իսկ կողմից չքավորեցված բանդաներին՝ ընտրակեղծարարներին, փակ շուկայի ապօրինի շինարարության ՛՛պաշտպաններին՛՛՝ ՛՛ասպետորեն՛՛ կռվի նետելով արդարության և իրավունքի համար պայքարող ասպետների դեմ. թերթեք ձեր ֆեյսբուքյան էջերը և տեսեք, թե դեռ երեկ ծիրանի այսօրվա նորաթուխ ասպետն ինչ շռայլությամբ ու բավականությամբ է աջ ու ձախ աքացիներ հասցնում; Ընդամենը մի քանի տարի առաջ ՛՛ծիրանի ասպետը՛՛ մի ամբողջ օրով հավատացյալների առաջ փակել էր տվել մի եկեղեցի այն դեպքում, երբ ասպետի խնդիրը բացելն է… Սամվել Ալեքսանյանի փողը վատ հոտ ունի՝ դա չորացած հողի, անապատի, թունավոր օղու, փտող կարտոֆիլի, հոտած կաղամբի, ձկան, ճտճտան խորովածի և արյան՝ միմյանց խառնված հոտն է, որոնք ոչ խառը, ոչ անխառը որևէ կերպ չեն առնչվում ասպետականությանը:
Ասպետական նոր ավանդույթների ձևավորման վատ հիմքերի վրա ենք, տիկնայք և պարոնայք…

Hranush Kharatyan-ի FB-յան էջից

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net