Սիրտդ բացելուց` եղիր ուշադիր,
Գաղտնիք վստահիր հազարից մեկին,
Պետք չէ հավատալ մարդկանց անխտիր,
Կդավաճանեն նորից ու կրկին։

Գուցե համարես սրտակից ընկեր,
Բայց ցավիդ վրա անգամ ծիծաղեն,
Շռայլեն բազում գովեստի խոսքեր,
Սակայն թիկունքից շատ ցավոտ դաղեն։

Ժպիտների մեջ որսա նախանձը,
Երբ ձեռքդ սեղմեն`սպասիր հարվածի,
Քեզ կմատուցեն չարության մաղձը,
Անգամ ծիծաղդ կփոխեն լացի։

Թող կողքիդ լինի թեկուզ մեկ ընկեր,
Ով դժվար պահին քեզ լուռ կլսի,
Պետք չեն ժպիտներ ու սիրուն խոսքեր
Ով շատ է խոսում,հենց նա կանտեսի։

14.08.2018

Աննա Հովհաննիսյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert