Երբ քեզ աշխարհս դարձրի,
Տիեզերքն աշխարհիս ստվերը դարձավ,
Քո բույրը շնչիս՝ աչքերս փակած,
Աշխարհն ավելի լուսավոր դարձավ….

Ով դո՛ւ արարիչ՝ աչքիս զույգ լույսի,
Մեծ տիեզերքի ու ողջ մարդկության,
Ասա՛ ինձ, հիմա էլ ոնց արարեմ,
Երբ ողջ տիեզերքն առանց աշխարհիս
Ինձ խորթ է, շաաատ խորթ, խորթ էլ կմնա:

Վարդիթեր Կարապետյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert