Լիզա Ճաղարյան -ը իր ՖԲ-յան էջում գրել է. – «Ստիվեն Նյուտոնի վկայությունը եթե ուշադիր եք լսել, նա երկու մարդու մասին է պատմում, որոնց Ռոբի թիկնապահները քարշ են տվել «Պապլավոկի» զուգարան՝ «սատկացնելու»։ Նյուտոնն ասում է՝ Պողոս Պողոսյանն ու այդ մարդը երկուսով էին նստած սրճարանում եւ հենց երկուսով էլ մոտեցել են Ռոբիկին։ Այդ մարդու անունը երբեք չի հնչել մամուլում։ Հասկանալի է, որ այդ մարդը սարսափից «անտեսանելի» է դարձել, բայց «Պապլավոկի» այդ օրվա ականատեսներից գուցե հիշող լինի, թե ով է նստած եղել Պողոս Պողոսյանի հետ։ Օրինակ՝ դաշնակները։
Էդ զարհուրելի դեպքի օրն ի դեպ այդտեղ նստած է եղել նաեւ մի կարկառուն խմբագրապետուհի, բայց նա այսօր զբաղված է Քոչարյանին ու ՀՀԿ-ականներին հերոսացնելով, դժվար թե «հիշի»։

Ի դեպ. քանի որ Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացելու նշաններ կան, ուզում եմ բոլորս հիշենք, որ այդ սարսափելի օրը մարդաշատ սրճարանից միակ մարդը, որ համարձակվեց (այդ ժամանակ դա իրոք խիզախություն էր) բարձրաձայնել, որ Պողոս Պողոսյանին գազանաբար սպանել են Ռոբիկի կուկուները, ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էր, եւ միակ հեռուստաալիքը, որ Մարկին հնարավորություն տվեց հանրությանը պատմել ճշմարտությունը՝ Ա1+-ն էր։
Շարունակությունը գիտեք. Մարկ Գրիգորյանի դեմ մահափորձ արվեց, նա ստիպված լքեց Հայաստանը, իսկ Ա1+-ը փակվեց Ռոբիկի հրամանով։
Իսկ հիմա ձեր շուրջը նայեք ու տեսեք, թե քանի-քանի լափառոշ ու լալոշ «կտրիճ» կա, որ օրուգիշեր վայրահաչում է օրվա իշխանության դեմ։ Դրանցից առնվազն մի տասնյակն այդ օրը հաստատ «Պապլավոկ»-ում է եղել, որ Ռոբիկին գոնե հեռվից քծնելու հնարավորություն ունենա»։

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert