Երբ կորոշես ինձանից գնալ`նկարիր դու ինձ,
Մի վերջին անգամ ուզում եմ դաջվել հոգուդ աչքերին,
Կտավդ ներկի՛ր ալ կարմիր գույնով ու կոչի՛ր <<թախիծ>>
Ու հիշի՛ր, որ դու միշտ մնալու ես աչքերիս գերին։

Սառած հայացքս նկարի՛ր, ու թող քեզ անվե՜րջ կանչի,
Քեզ չեմ արգելի, որ իմ աչքերում նկարես ցավս,
Եթե ինձ լքես՝ քո խղճի ձայնից հաստատ չե՛ս փախչի,
Կլինեմ հեռու, բայց քեզ կուղեկցի տխուր կտավս։

Նկարի՛ր դու ինձ ու այտիս սառած կաթիլը աղի,
Ես ձեռքդ բռնեմ, որ արցունքներս էլի չհոսեն,
Թող թուլությունս քեզ չհետևի,ցավոտ չդաղի,
Միայն աչքերս քո ձեռքերի հետ անցյալից խոսեն։

27.11.2019

Աննա Հովհաննիսյան

Նկարը`Simon Simonyan

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert