1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին) Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).

Երևանի նահանգ – Эриванская губерния

Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния

Բաքվի նահանգ – Бакинская губерния

Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния

Քութայիսի նահանգ – Кутаисская губерния

Կարսի շրջան – Карсская область

Բաթումի շրջան – Батумская область

Դաղստանի շրջան – Дагестанская область

Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով):

1897 թվականին Ցարական Ռուսաստանում անցկացել է առաջին և վերջին մարդահամարը:

Բաքվի նահանգի գավառների ազգային կազմը ըստ 1897թ. մարդահամարի.

գավառ կովկասյան թաթարներ հայեր ռուսներ ընդհանուր բնակչությունը
Բաքու 63.415 22.583 45.510 182.897
Գյոքչայ 92.962 12.994 2.475 117.705
Ջեվադ 84.054 699 4.635 90.043
Ղուբա 70.150 1.191 3.971 183.242
Լենքորան 84.725 483 9.728 130.987
Շեմախի 89.840 14.283 11.362 121.842
ամբողջ նահանգում 485.146 52.233 77.681 826.716

 

 

 

 

 

 

Կովկասյան թաթարները, որոնք այսօրվա ադրբեջանցիների նախնիներն են, հանդիպում են նաև մուսուլմաններ և ադրբեջանցի թուրքեր անուններով

https://www.aniarc.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert