Երկնքում Տերն է քնած,
Երկրում մեղքն է անքուն,
Հավատն իր աղոթքը թողած,
Ուրիշին է անիծում թաքուն:

Վերևում սերն է ճախրում,
Ներքևում` մի դահիճ սպասում,
Ջրերը ելել են հունից,
Ցամաքում հողն է ճաքում:

Դրսում մատուռ է կառուցվում,
Ներսը` պիղծ, ավերակ,
Թե չունես ոսկի,ադամանդ,
Կուզես դարձիր հող կամ կրակ:

Երկնքում Տերն է լռում, Երկրում անտերը` ոռնում,
Ինչ-որ տեղ վանահոր “Սուրբ ձեռքը”
Ցնծուհու կուրծք է շոյում:

Եվ այսպես, այսպիսի հավատով
Դեպի ու՞ր,
Դեպի ու՞ր ենք գնում…

Լիլիթ

 

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert