Քո վերադարձին կարմիր կհագնեմ,
Մի քիչ կբացեմ մեղավոր ծունկս,
Առաջվա նման հպարտ կկանգնեմ,
Քեզ կխենթացնի նորից աչքունքս։

Դու սեր կերգես` ուսերս գրկած,
Ու քեզ կձուլվի կարմիրը հագիս,
Քեզանով կանես իմ հոգին փրկած,
Նորից կվառվեն մոմերը վանքիս։

Ու բաց չեմ թողնի քո ամուր ձեռքը,
Մի վերջին անգամ կներեմ ես քեզ,
Քո փրկությունն եմ, կամ էլ` մեծ մեղքը,
Բայց անսեր կյանքից հոգիդ կփրկես։

02.12.2019

Աննա Հովհաննիսյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert