Սումգայիթի տարելից։
Օրերս վախճանվեց ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի ՅԱԶՈՎԸ։ Մարդ, ով էլ չէր դիմացել ու առանց Գորբաչովին հարցնելու զորքը մտցրել էր Սումգայիթ ու Բաքու՝քաղբյուրոյի երեքօրյա անպտուղ քննարկումներից հետո։

Ներկայացնում եմ “Խաչվածին մահ չկա” գրքից 1990թ․ ԽՍՀՄ ԳԽ Բաքվի դեպքերի փակ քննարկման ժամանակ Դմիտրի Յազովի ու ԽՍՀՄ ուժային մյուս նախարարների ելույթներից
հատվածներ, որոնք չեն օգտագործվում երբեւէ մեր ադրբեջանագետների, դիվանագետների կողմից՝ որպես չեզոք աղբյուր։

“Հավանաբար հարկ չկա կանգ առնել Բաքու զորք մտցնելու բոլոր հանգամանքներին, բայց ես կցաքնկանայի պատասխանել ակադեմիկոս Միտատ Աբասովին որն ասաց, թե զորքը մտավ անակնկալ, գիշերով, մթության քողի տակ։ Դե դա ինչ անակնկալ էր, երբ Բաքվում մի շաբաթ շարունակ բարիկադներ էին սարքվում, մի տեղ 200կմ մեկ այլ տեղ՝ 60կմ երկարությամբ։ Եվ ոչ թե թափոններով, այլ “Կրազ”-ներով ու դրանց արանքում պարտադիր կերպով բենզատար մեքենաներ էին կանգնեցրել։ Այս ամենը եռակցվել, ամրացվել էր։ Պատրաստել էին հրկիզող շշեր, եւ այս ամբողջը պահպանվում էր գրոհայինների կողմից։ Ամեն մի այսպիսի բարիկադում եւ ուղեկալում 70-700 մարդ էր գտնվում։ Միթե դա անակնկալ էր, երբ տաքսամոտորային հավաքակայանի բոլոր միջոցները, որոնք ռադիոկապ ունեին, շրջում էին քաղաքում ու հաղորդում զորքի շարժի մասին։
Գիշերվա քողի տա՜կ։
Երբ խոսում են տանկերի թրթուրների տակ զոհված մարդյանց մասին, այդ ամենը զրպարտություն է։ Ամենակրտսերը 14-ամյա մի տղա էր, որ գտնվում էր գրոհայինների շարքում, ի՜նչ երեխայի մասին է խոսքը։ Իսկ 1915թ․ ծնված մի կին, որ մահացել էր սրտի կաթվածից, թաղվել էր որպես տանկի թրթուրների տակ զոհված մեկը։ Յուրաքանչյուր քայլում զրպարտություն ու կեղծիք։ /Ադրբեջանցի պատգամավորներն աղմկելով սկսում են թողնել դահլիճը Շ․Ղ․/։ Ի դեպ, այն ընկերը, որ հեռանում է, Իսմայիլով է ազգանունը, գիշերն ինձ մոտ եկավ Մելնիկովի հետ ու պնդում է, թե մարտեր են մղվում ուսումնարաններում։ 12 դեպուտատներ եկան ու ասացին՝ ուսումնարանաում մարտեր են գնում։ Գնացինք, ոչինչ չգտանք։ գնացինք ռազմածովային ուսումնարան՝ ոչ կռիվ կար, ոչ հրաձգություն /դահլիճում չեն դադարում ադր․ կին պատգամավորների բղավոցները Շ․Ղ․/։

Ափսոս, որ դահլիճից դուրս եկան, /ազերի հեռացած պատգ․ նկատի ունի/, ախր հասնել է պետք նման սրբապղծության, թաղել են 49 մարդ, փորել են 150 գերեզման։ /Հետագայում այն կկոչվի Շահիդների ծառուղի ու Ադրբեջան այցելող յուրաքանչյուր պաշտոնյա, ծաղիկներ կխոնարհի, մինչդեռ այդ շիրիմների մեծ մասը դատարկ է, մարդ չի թաղվել․․․Շ․Ղ․/։
Հանուն ինչի՞, ինչի համար, ինչու։ Որ ժողովրդի առաջ խուսափե՞ն պատասխանատվությունից։

Երեկ այստեղ էր մի սերժանտ, բոլորդ նրան տեսաք։ Բաքվում նրան մի կին էր դիմել, որ սերժանտն իրեն ուղեկցի մութ նրբանցքով։ Սերժանտն ուղեկցում է նրան ու հենց առաջին իսկ անկյունում նրան խփում են, գիտակցությունը կորցրած սերժանտին քարշ են տալիս տուն, աչքերը կապում, մերկացնում են, վզին օղակ գցում ու նետում գերեզմանոց։ Իսկ չորս զինվորներ մինչեւ այժմ էլ չեն գտնվել։ Գրոհայինները ոչ միայն գրավել էին բնակելի շենքերի առաջին երկու հարկերը, այլ մանկական հիվանդանոցը, գիտենալով, որ զորքը չի կրակի հիվանդանոցի վրա։ Ազատել էին մարդկանցից ու այնտեղ տեղավորել դիպուկահարների, դրել էին հսկա լուսարձակներ, զինվորները դեռ ներս չէին մտել, միացրին հսկա լուսարձակներն ու սկսեցին դաժան հրաձգություն նրանց վրա։ Կրակում էին բոլոր կողմերից ու ես հիմա մտածում եմ՝ արդյո՞ք դեսանտայինների կրակոցներից են զոհվել խաղաղ բնակիչները։ Ձգտում էինք յուրաքանչյուր դիակ զննության ենթարկենք։ Ոչ մի դիակ չտվեցին զննելու՝իբր մահմեդական օրենքը թույլ չի տալիս։ Հարգարժան շեյխին հանդիպեցի։ Նա ասց, որ այնքան անխիղճ ենք, որ մի կնոջ վրա 73 գնդակ ենք արձակել, խնդրեցի տալ դիազննության, թե՝ մահմեդական օրենքը թույլ չի տալիս։ Մինչդեռ, դիազննությունը ցույց էր տվել, որ նրանք գնդակ են ստացել թիկունքից, ոչ թե դիմացից։ Ըստ իս, ազգայնամոլության դատապարտումը պետք է ընդունել, վերջիվերջո պետք է տալ Լեռնային Ղարաբաղին այն կարգավիճակը, որ պետք է ունենա”։

Վլադիմիր ԿՐՅՈՒՉԿՈՎ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ /հատվածներ/
“Ամենաթողության պայմաններում տեղի ունեցած միտինգում Ժողճակատի լիդերներ Փանախովը եւ Մամեդովը, երբ կոչ արեցին պատերազմ սկսել Հայաստանի դեմ, քաղաքում սկսեցին սպանել ու թալանել հայերին։ Ավազակային հարձակումներ, թալան, ծերերի, կանանց ու երեխաների հանդեպ գազանաբարո արարքներ։ Մարդկանց պատուհաններից ցած էին նետում, այրում՝ տներով հանդերձ, տասնյակների հասնող զոհերին գումարվեցին իրենց ունեցվածքը, աշխատանքն ու ընկերներին կորցրած տասնյակ հազար փախստականներ։ Եւ այս ամենը այն մարդկանց աչքի առաջ, ովքեր իշխանության ղեկին էին։ Քաղաքում բարիկադներ էին կառուցում, իշխանությունը գրավելը դարձավ ժամերի հարց։ Բռնությունների հետագա ծավալումը կանխելու միակ հնարավոր միջոցը ռազմական դրություն մտցնելն էր։ Ադրբեջանի իշխանությունները դեռ պետք է գտնեն ու պատժեն 12 տարեց կանանց գետի ափին գնդակահարելու հրաման տվողին։ Նստեցրել էին ավտոբուս, տարել ու անխղճորեն գնդակահարել /խոսքը Կիրովաբադի տարեցների տան 12 հայ կանանց մասին է, չասաց, որ գնդակահարելուց առաջ, բռնաբարել էին, երեւի ամաչեց/։ Եւ դա կատարվել է հունվարի 24-ին, զորքը մտցնելուց հետո։ Մենք այնտեղ գտանք թարմ շիրիմներ՝ թե զորքը մտցնելուց առաջ, թե ընթացքում, թե հետո։

Վ․ ԲԱԿԱՏԻՆ․- ԽՍՀՄ ՆԳ նախարար,- Անօրինությունների համար Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատասխան տա, ոչ թե այն փնտրի դրսում։ Ես կարծում եմ, որ այս ամենի պատճառը հենց սկզբից Ղարաբաղի հարցի պրովոկացիոն, հակասահմանադրական ու փակուղային ճանապարհով լուծելու փորձն էր։ 313 հանցագործ է բռնել միլիցիան, վերջերս էլ բացահայտվեց Գյանջայի ծերանոցի բարբարոսությունը՝ 12 տարեց հաշմանդամ հայերի նկատմամբ։ Այդ պատմության կատարողները բռնվել են։ 20 հազար հայեր են տարհանվել։ Բաքվում, միտինգից հետո, 6800 զինծառայող կար։ Կոտորածները տեղի են ունեցել հունվարի 13-14-ին։ Այդ ամենը լավ նախօրոք կազմակերպված է եղել։ Միտինգից հետո 5 հազար մարդ տարբեր հասցեներով գնացել են ծաղրուծանակի ենթարկելու, թալանելու, սպանելու հայ ազգաբնակչությանը։ Այստեղ ասվեց, թե ներքին զորքն անզեն էր, դա կատարյալ սուտ է, զորքն անզեն ոչ մի տեղ չի գնում, ուրիշ բան է, որ այստեղ զորքի ճանապարհը արգելափակում էին կենդանի պատով՝ ծերեր, կանայք, Երեխաներ, օգտագործվում էին որպես կենդանի վահան՝ զորքի դիմաց։ Տրանսպորտ չէր աշխատում, իրադրությունն իր ձեռքն էր վերցրել ժող․ ճակատը։

Իշխանություններն էլ պնդում էին, թե իբր Մոսկվան հրահանգել է՝ զենք չկիրառել։ ՆԳ նախարարությունը չի կարող ոչ հրամայել, ոչ արգելել զենքի կիրառումը։ Դա որոշում է տվյալ հրամանատարը՝ տվյալ իրավիճակից ելնելով։ Տեղերի շրջգործկոմների որոշմամբ, զենքը միլիցիայից նախօրոք հավաքել, բաժանել էին սադրիչներին, իսկ ղեկավարությունն այդպես էլ չլուծարեց ժողճակատը։ Մեր բազմաթիվ հորդորներից հետո անգամ։ Մինչդեռ այն ընդարձակել է գործունեությունը, շատ լուրջ ակցիա է պատրաստվում Սամարղանդի հայերի նկատմամբ։ Ինտերֆաքսն արդեն հաղորդել է, որ այնտեղ ջարդեր են գնում, իսկ ժողճակատն այդպես էլ չի դատվում։ Հիմա բողոքում են Բաքու զորք մտցնելու դեմ, բա Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ինչու չբողոքեց, երբ Լենքորանում, Բաքվում եւ այլուր հայերի ջարդեր էին իրականացվում։ Պետք է հավաքվեն 15 միութենական հանրապետութ․ ներկայացուցիչներն ու կնքեն այսօրվա ոգուն ու իրավիճակին համապատասխան միութենական իրավական պայմանագիր, որտեղ պետք է երաշխավորվի բնիկ ազգաբնակչության անվտանգությունը”։

Հ․Գ․ Ես այս եռօրյա քննարկման շատ փոքր մասը մեջբերեցի։ Գրքիս մեջ հնարավորինս ներառել եմ հանամարյա բոլոր ելույթներից հատվածներ։ Եւ թե ինչպես իրեն պահեց այսքան բարբարոսություն լսած Միխային Գորբաչովը, կգրեմ վաղը։ Աստված այդ Սատանային մարդկային մահ էլ չի ցանկանում, պահում է, որ տառապի․․Անիծվես, գարշելի․․․
Նորից կարդացի ադրբեջանցի կինոռեժիսոր, հայ ժողովրդի բարեկամ Ռուստամ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԻ ելույթը։ Արժեր, որ կարդայիք, հիմա նա այլեւս Բաքվում չի ապրում, տեղափոխվեց Մոսկվա, իշխանությունների հալածանքներոի արդյունքում։

Շուշան Ղազարյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert