Հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հնագետ և լուսանկարիչ:
Ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում (ուր ծնվել է նաև Զորավար Անդրանիկը) 1864 թվականին, հողագործի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Մուշեղեան վարժարանում։ 1888-1893 թթ. սովորել է Կ.Պոլսի Կայսերական Գեղարվեստից ճեմարանի ճարտարապետական բաժնում։

1895 թվին Կ.Պոլսո հայ բնակչության հանդեպ երկօրյա կոտորածներից հետո լքել է Կ.Պոլիսը և մեկնել է Բուլղարիա: Մի կարճ ժամանակով ապրել է նաև Ռումինիայում: 1900 թվականին այցելել է Հունաստան, ապա Եգիպտոս և Իտալիա անձամբ մոտիկից հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներին ծանոթանալու համար։ Զբաղվել է արևելյան հնագիտական առարկաների ուսումնասիրությամբ։

Փարիզաբնակ հայագետ Կարապետ Պասմաճյանի առաջարկով, եւ նրա հետ միասին, երեք ամսով գնացել է Անի ուսումնասիրություններ կատարելու համար: Իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածին մեջ գրել է՝ «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի: Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը… Դժբախտաբար, ոչ մեկ տեղ չի պատահեցա «Հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժնի մը, ոճերու ուսումնասիրությանց շարքին մէջ:»: Որոշում է մնալ Անի եւ անձամբ ուսումնասիրել հայ ժողովրդի քարակերտ ժառանգությունը: Մառի կատարյալ նեցուկն է վայելել, ինչպես նայեվ նյութական աջակցությանը:

Հասել է Զվարթնոց, որտեղ 1900 թվականից պեղումներ էր սկսել Խաչիկ Վարդապետ Դադյանը: Մինչ այդ պեղումները, Զվարթնոց տաճարի ավերակները դաղված եղել են հողի թանձր շերտի տակ: Կառոյցի սկսբնական տեսքը, ինչմես նայեվ հատակագծում երեվցող յուրահատուկ ձեվերի իմաստը ոչ ոք կարողացել էր հասկանալ: Լծվել է տաճարի հորինվածքի մանրամասն ուսումնասիրության, որոնց արդյունքները 1905 թվականին հրատարակել է Թիֆլիսում հրատարակվող Մուրճ մասագրին մեջ,«Զվարթնոց եկեղեցին» հոդվածով: Առաջարկել է տաճարի իր վերակազմությունը, ըստ որի այն եղել է բոլորակաձեվ հատակագծով եռահարկ գմբեթավոր կառոյց: Նրան հաջողվել էր Զվարթնոցի հատակագծի ուսումնասիրությամբ ճշգրտորեն վերարտադրել շինության ծավալատարածական կառուցվածքը, քանի որ համաձայն պատմական աղբյուրների, Գագիկաշենը լինելու էր Զվարթնոցի կրկնությունը։

1913 թվականին Յոզեֆ Ստրժիգովսկու հրավերով մեկնել է Վիեննա, միասնաբար հայկական ճարտարապետության մասին աշխատություն գրելու նպատակավ: 1918 թվականին Ստրժիգովսկին ինքնուրույն հրատարակում է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» իր երկհատորանոց աշխատությունը, ամբողջությամբ հիմնվելով նրա նյութերի վրա, ի հարկե առանց մոռանալու հիշելու նրա որպես նյութերի հեղինակ:
Որպես հետազոտող, իր բեղուն գործունեության տարիներին կատարել է բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների չափագրություններ, լուսանկարներ եւ վերակազմություններ:
1921 թվականին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։

Չափազանց կարեվոր ներդրում է ունեցել հայկական ճարտարապետության միջազգային գնահատման գործում: Նա ոչ միայն եղել է հմուտ մասնագետ, այլ նաեւ նվիրյալ հայ, որ զինված էր անսահման սիրով դեպի հայ ճարտարապետությունը:
Իր աշխատանքներով հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ, ներկայացրել հայերի ճարտարապետության ծագումը և զարգացման շրջանները:

Արթուր Ղուկասյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert