Թույլի եւ տկարի դերում ուժեղի առաջ հանձնվելու պահանջ դնելը, մտքի տկարության դրսեւորում է:
Ոչ թե ուժեղն է ծնկաչոք լինում թույլի առաջ, այլ թույլի ծնկներն են ակամայից ծալվում ուժեղի առաջ:
Անիմաստ պահանջելու փոխարեն, պետք է «ուժեղից» ավելի ուժեղ դառնալ, որպեսզի նրա ծնկները ակամայից թուլանան ու ծալվեն քո առաջ:
Սա է այսօրվա աշխարհի խաղի կանոնը:
Հայ ժողովուրդը լույսի նման սփռված է ամենուր:
Այդ լույս չի կարող ուժ դառնալ սփռված վիճակում:
Այդ լուսային ճառագայթի բարձր ուղղորդվածությամբ է, որ հնարավոր կլինի լազերային զենքի կարողություն ստանալ:
Հարկավոր է ամբողջացնել ողջ ներուժը, կենտրոնացնել մեկ ուղղությամբ՝ հաղթական հզոր ապագայի…  (Խմբ.)

 

*  *  *

Կապույտ Աղջիկ Լիլի Շակրին իր ՖԲ-յան էջում գրառում է կատարել.

«Վերջ…

Հայ ազգի մեկօրյա սուգն ավարտվեց…
Տարին մեկ անգամ ու մեկ օրով, հիշում ենք, պահանջում ենք ու ազգովի սգում ենք:
Ինչու՞…
Հիշել ու պահանջել պարտավոր ենք, բայց սգա՞լ…
Միթե՞ պահանջը սգով է լինում, չէ մի չէ խնդրենք, աղաչենք, տեղ-տեղ համոզենք…
Եղեռնից փրկվածներն ու նրանցից ծնվածները բավականին երկար ժամանակ սգացել են, ճար չունեին պահանջելու, բայց մենք, մեր սերունդը իրավունք չունի սգալու, մենք պահանջատերեր ենք, պահանջատերե՜ր:
Սուգը` սուգ է բերում, իսկ մեզ հաղթանակ է պետք:
Ամեն տարի մեկ օրով բոլորս « մի թուր ձեռքներիս առած» վրեժ ենք լուծում:
Ե՞րբ ենք հասկանալու, որ վրեժը թրի ու սրի մեջ չէ, արյունը արյունով չենք մաքրի, բարձր գոռալով չենք հաղթի, եթե այդպես լիներ Աստված հային էլ թուրքի շունչ ու հոգի կտար, կմորթեի´նք,
կավիրեի´նք, կբնաջնջեի´նք ու մեզ հաղթանակած կհամարեինք…
Երբ ենք հասկանալու, որ թուրքի նպատակը հայի արյուն թափելը չէր, այլ հայ ազգին աշխարհի երեսից բնաջնջելը. «Ուզեցին մեկ հայ թողնել,
Եվ այն էլ թանգարանում…»
Չի´ լինի, չե´ն տեսնի, թույլ չե´նք տա…
Մեր պապերը թուրքի սրի առաջ քոչարի են պարել, մենք նրանց ժառանգներն ենք, խեղճանալու իրավունք չունենք:
Աստված հային խելացի է ստեղծել, հոգում հավատ է դրել, լեզվին էլ` աղոթք, որպեսզի հավատանք, աղոթենք ու խելացի գործենք, և ուրեմն վաղուց արդեն ժամանակնն է, որ խոսքից գործի անցնենք: Հային բնաջնջել ցանկացող յուրաքանչյուր ոք պիտի հասկանա, որ մենք բնաջնջվող ազգ չենք, մենք եղե´լ ենք, կա´նք ու մի´շտ ենք լինելու:
Իսկ ո՞րն է մեր վրեժը, ի՞նչը կսպանի թշնամուն…
Դե իհարկե մեր միասնությունը, համերաշխությունը, իրար օգնելու պատրաստակամությունը, ամուր կամքը, հայրենիքում թե հայրենիքից դուրս` յուրաքանչյուր հայի հաջողությունը:
թուրքը ծնկի կգա միայն այն ժամանակ, երբ հայ ազգը երկու ոտքով ամուր կկանգնի իր հողի վրա, և հայ ազգը իր վրեժը կլուծի միայն այն ժամանակ, երբ թուրք ազգը, ոչ թե զենքի, այլ հայ ազգի ուժն ու ազդեցությունն իր վրա կզգա և ինքնակամ կնդունի ցեղասպանությունը, իսկ դրա համար, հարկավոր է, որ յուրաքանչյուր հայ հանի իր սև գլխաշորը և իրեն համարի պահանջատեր, ոչ թե սգվոր:
Ժամանակն է, որ մեր ամեն մի քայլն ու գործն անենք այնպես, որ եթե որևէ տեղ, որևէ մի թուրք լսի մեր մասին, վախենա բարձրաձայնել իր ազգությունը:
Ժամանակն է, որ հասկանանք.
«Տառապանքից չեն մեռնում, չէ´, այլ ավելի են պնդանում», որովհետև ցավից է հաղթանակ ծնվում:
Եվ ուրեմն առանց սգի, մենք հիշում ենք ու պահանջում, նախ ինքներս մեզանից ու հետո նոր աշարհից ու թուրք ազգից…»

Լիլի Շակրին

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert