Ես չեմ սիրում միջակության այդ կերպարը,
Միջակ մարդը ո՞վ է դարիս,
Եվ կամ միջակ այդ կերպարին
Գլխավոր դեր ո՞վ է տալիս։

Պետք է լինել միշտ գագաթին,
Բայց ո՛չ երբեք վերից նայող,
Պետք է հասնել անհուններին`
Հենվելով քո լայն թևերին։

Եվ չխնդրել երբեք մաշիկ,
Երբ մաշվել է քոնը արդեն,
Թեկուզ ոտքդ քիչ արյունոտ,
Բայց դու քայլի՛ր սեփականով։

Եվ մի՛ նայիր ուրիշներին`
Կոկիկ հագած ու զարդարված,
Նրանց կոկիկ մարմնի տակ
Միջակ մարդու դին է թաղված։

Եվ մի՛ ձգտիր լինել նման
Նրան, ով որ հարգանք ունի,
Այդ հարգանքն էլ հաճախ, գիտե՞ս
Հոգում թաղված վախ է անտես։

Եվ դու քայլի՛ր֊քայլի՛ր առաջ,
Հենվի՛ր միայն քո ոտքերին,
21 դարը չի պատկանում
Վարձու, շինծու միջակներին։

Նելլի Հակոբյան

01.05.20

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert