Այսօր «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը հրապարակել է մի հոդված, որում ասվում է.«Երևում է 7 միլիարդ եվրո արժողությամբ «տուրեցկի պատոկ» գազատարը արժանանալու է «հյուսիսային պատոկ-2» գազատարի տխուր ճակատագրին»։ Թուրքիան դա պատճառաբանում է տնտեսական ճգնաժամի ու նաև Ռուսաստանի՝ Սիրիայում ու Լիբիայում ծավալած գործողություններով և կտրուկ կրճատում է ռուսական գազի գնումը։

Ինչպես նշվում է հոդվածում, մարտ ամսվա տվյալներով «Գազպրոմի» կողմից մղվող գազի ծավալը թուրքական անկախ գազային ձեռնարկությունը կրճատել է 7 անգամ։ 2018 թվականի համեմատությամբ թուրքական կողմից ռուսական գազի գնումը նվազել է 14 անգամ։ Եթե Թուրքիան իբրև «Գազպրոմի» գազի օգտագործմամբ գտնվում էր 2-րդ տեղում, ապա այսօր նա իջել է 20-րդ հորիզոնականը և գնում է գրեթե այնքան գազ, որքան Հայաստանը (193 մլն խ/մ), և ավելի քիչ, քան Լիտվան (272 մլն)։ Ռուսական գազը Թուրքիան փոխարինել է հեղուկ գազով, որի մատակարարները դարձել են Ալժիրը, Կատարը, Նիգերիան և ԱՄՆ-ը։

Այնուհետև նշվում է թուրքական «վերցրու, բայց մի վճարիր» մոտեցումը։ Ինչպես հաղորդվում է, «Գազպրոմը» նախապատրաստվում է Թուրքիայի գազամատակարարման հարցում հետագա հարաբերությունների վատթարացմանը։

Եվ այսպես, դժվար չէ պատկերացնել Թուրքիայի կողմից արդեն որերորդ անգամ ռուսական տնտեսությանը պատճառած վնասների ահավոր ծավալը։ Զարմանալին այն է, որ ռուսական հեռուստատեսությամբ Վ. Սոլովյովի հաղորդումներում հաճախակի ելույթ ունեցող Սեմյոն Բաղդասարովը կոկորդ պատռելով նախազգուշացնում էր Թուրքիայի՝ թիկունքից հարվածելու հատկության մասին, սակայն ռուսական իշխանություններն այդպես էլ ականջալուր չեղան, չնայած պատմության ընթացքում հազար անգամ բախվել են այդ երևույթին։ Հիմա հարկավոր է խմբագրել ռուսական հանրահայտ ասացվածքը հետևյալ կերպ. «Можно 100 раз наступить на одни грабли»։

Սա միայն «գազային ճակատում», իսկ թե որքան կկազմի covid-19 պատճառած տնտեսական վնասները, նույնիսկ անհնար է պատկերացնել։ Եվ այս ամենը միայն անհեռատես տնտեսական քաղաքականության հետևանքով, դաշնակիցներ ընտրելու անկարողությամբ։

Ս.Ա. Сергей Абазян

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert