Իմ հեռացող գարնան շուրթին
կանաչահյուս վերջ է խաղում,
Սրբագործված այգիների
մեղմ հովերն են հուշերգ մաղում։

Դեռ աշունոտ,
պա՜ղ սրտերում
կռունկները նոր կյանք հինում,
Ցորյանների թավ նազանքը
հրաժեշտի գավն է պարպում։

Նայադներն են գույներ գաղում՝
գարնան անցնող երազների,
Արևները՝ դեղին թափում
վերջին թուխպին,
ո՜ղջ նորոգին։

Ու հեռացող գարնան շուրթից
մեղուներն են դեռ բույր քաղում,
Խաշխաշների խամրող պարից
դեռ քարերն են հոգի հանում։

Նելլի Ռումել
2017

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert