Կանգնի՛ր լռություն, սպասի՛ր, ո՞ւր ես հապաղում: Ինչո՞ւ ես փորձում ինձ մոլոր թողնել  խառնիճաղանջ մտքերիս տհաճ աղմուկում: Չէ՞ որ կար ժամանակ, երբ քո թևերի մեջ ինձ բարուրած՝ թույլ չէիր տալիս, որ շրշյունն ու հնչյունը ականջս շոյեին, այլ էլ այն ժամանակ, երբ շունչս խորովվում ու հոգիս, ձուլված պղնձի նման աչքերիցս թափվելով, այտերս էր այրում. երանի թե այն ժամանակ այդքան սպասված ձայնն ասեր, որ վարդագույնն այտերիս ավելի է սազում, քան պղնձե դաջվածքները՝ ցած գլորվող… Ինչո՞ւ այն ժամանակ այդքան արագ ինձնից չհեռացար դո՛ւ, անիծյա՛լ: Իսկ հիմա, երբ արևածագը մտքերիս խրթին  անտառի միջից աղջամուղջ է երևում, փախչում ես ինձնից: Ա՛ռ ու քեզ հետ տա՛ր անցյալում չասված, բայց հիմա ասվող բառերն անիմաստ՝ որպես քավություն իմ հանդեպ գործած մեղքերիդ  անթիվ: Քեզ եմ նվիրում հիշողությունս, որ իր ափի մեջ թաքուն պահել է ջահելությունս:  Իսկ ես կվառեմ կյանքիս փարոսը, որ նավս առանց վախի ճեղքի մեծ օվկիանի ալիքներն ու կերտի իմ նոր էպոսը:

Վարդիթեր  Կարապետյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert