17.05.2020| ԼՈՒՅՍ ԱՄՍԱԳԻՐ –  Վեր­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի տասն­յակ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ ի­րենց քա­ղա­քա­ցիութ­յու­նը փո­խել են ռու­սա­կա­նի: Կա­րիք չկա թվար­կել Ռու­սաս­տա­նում ապ­րե­լու այն ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը, ո­րոնք դրդում են մեր քա­ղա­քա­ցի­նե­րին նման ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում ըն­դու­նել: Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն շնոր­հե­լու կար­գի էա­կան պար­զե­ցու­մը լրա­ցու­ցիչ խթան է հան­դի­սա­ցել Հա­յաս­տա­նի զգա­լի թվով քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար: Վեր­ջին չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում, այս տար­վա հուն­վար-մարտ ա­միս­նե­րի արդ­յունք­նե­րի ամ­փոփ­մամբ, մեր երկ­րի բնա­կիչ­նե­րի թի­վը, ով­քեր ըն­դու­նել են Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն, ար­դեն գե­րա­զան­ցել է 100 000 մար­դու սահ­մա­նը:

Տա­րե­կան ռե­կորդ սահ­ման­վել է 2018 թվա­կա­նին՝ 27 100 մարդ: Ինչ­պես ե­րե­ւում է գծա­պատ­կե­րից, անց­յալ տա­րի այդ ցու­ցա­նի­շը նվա­զել է մին­չեւ 24 000 մարդ, եւ գե­րա­զան­ցել է միայն 2016-ի մա­կար­դա­կը: Կա­րե­լի է հե­տե­ւութ­յուն ա­նել, որ քա­ղա­քա­ցիութ­յու­նը փո­խե­լու գոր­ծըն­թա­ցը դան­դա­ղել է: Սա­կայն այս տար­վա սկզբին պատ­կե­րը մի փոքր փոխ­վել է: Հուն­վար-մարտ ա­միս­նե­րին Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յու­նը Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յամբ փո­խա­րի­նել է 6,0 հազ. մարդ, ին­չը գե­րա­զան­ցում է նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ցու­ցա­նի­շը (այն ժա­մա­նակ ե­ղել է 5,4 հազ. մարդ):

Ս­տաց­վում է, որ, ի հե­ճուկս ո­րոշ ակն­կա­լիք­նե­րի, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յան ըն­դուն­ման գոր­ծըն­թա­ցը չի դան­դա­ղել, այլ նույ­նիսկ թե­թեա­կի ա­րա­գա­ցել է: Սա­կայն անս­պա­սե­լիո­րեն հայտն­վել է նոր գոր­ծոն` COVID-19 կո­րո­նա­վի­րու­սը, որն, ան­կաս­կած, իր ճշգրտում­նե­րը կկա­տա­րի: Այն­պես որ, Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յուն ստա­նալ ցան­կա­ցող­նե­րը ստիպ­ված կլի­նեն ո­րոշ ժա­մա­նակ սպա­սել մին­չեւ ի­րա­վի­ճա­կը կար­գա­վոր­վի:

http://www.louysonline.com/main.htm

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert