1922 թվականի այս օրը արցախցի Հակոբ Մելքումյանը, որ կռիվներ էր անում Միջին Ասիայում, սպանեց արյունախում Էնվեր փաշային, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն էր եւ որ այդ ժամանակահատվածում բասմաչների ճամբարում էր։ Դրա համար հրամանատար Մելքումյանը ստացել էր Կարմիր դրոշի երկրորդ աստիճանի շքանշանը։ Մեր ժողովրդի պատմության էջերում, սակայն, նա հիշվելու է այն պատճառով, որ վերջ դրեց մի հրեշի գոյությանը, ում խղճի վրա են 1,5 միլիոն հայրենակիցներիս կյանքը։

Մի արցախցի էլ է պատմության էջերում մնալու։ Ռոբը, ում դատն է այսօր։ Մեր ժողովրդին թալանելու, մարդկանց սպանության հրամաններ արձակելու, երկիրն առուվաճառքի արարկա դարձնելու համար։ Խաղացնում է դատարանին։ Ժողովրդին էլ հո՛ չի հաջողի խաղացնել։ Իսկ ժողովրդն այդ իր վճիռն այնժամ է կայացրել երբ էնվեր ռոբը իշխանության ղեկին էր տակավին։ Երբ նոր էր Երևան եկել, սեփական ստվերից էր անգամ վախենում։ Մինչեւ ներշնչեցին թե ինքն է, որ կա եւ նա դրան հավատած։ Հետո էլ այն եղավ ինչ որ եղավ։

Մի հոգի էլ Իսպանիայում կա։ Թագավոր Խուան Կառլոսը, ով լքեց երկրի սահմանները։ Տեսակ-տեսակ ֆինանսական խարդախությունների մեղադրանքներով ծանրաբեռնված՝ դոմինիկացիները երկիրը մեկնեց։ Ընկերոջ մոտ։ Հաշիվներն իր անունով շվեյցարական բանկերում փակի տակ են, տղան զրկել է նպաստներից… Մնում էր ապաստարան ն փնտրել։ «Թագի փրկության համար», – գրել էր տղուն հղված նամակում։ Ի տարբերություն, սակայն, իրեն բերիա համարող ռոբի, Խուան Կառլոսն իրոք խորհրդանիշն էր Ֆրանկոյի բռնապետությունից՝ ժողովրդավարական երկրի անցումի։ Աքսոր, վերադարձ, թագ, սիրուհիներ, դրամային մանիպուլյացիաներ. միայնակ մնացած (քանզի կինն էլ չի միացել նրան՝ այստեղ է մնում) թագավորի կյանքի դրաման։

Լի էր օրը վատ անակնկալներով։ Տեղեկացանք, օրինակ, որ նեմեցը՝ ռուբեն հայրապետյանը, 2003-ից Ռուսաստանի քաղաքացի է եղել։ Սիրելիներս, պատկերացրեք մի պահ. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել օտար պետության ներկայացուցիչը։ Եվ ինչի՞ հիման վրա ենք մենք տարիներ շարունակ թմբկահարել անկախության մասին։
Այդ նեմեցի, ռոբի եւ սրանց նմանների դեպքի համար ժամանակակից մի Հակոբ Մելքումյան էլ է անհրաժեշտ եղել ու ամեն ինչ իր տեղը կընկներ։

Օրվա ամենատխուր նորությունը՝ Բեյրութի նավահանգստի շրջակայքում տեղի ունեցած պայթյունն է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ եւ մի քանի տասնյակ՝ վիրավորվել։ Զոհվածների թվում են՝ հայ քաղաքական գործիչ Նազար Նաճարյանը (լուսանկար) եւ բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։ Արամ Ա կաթողիկոսը այցելել է անմիջապես հայկական թաղամասերը։ Վնասներ են հասցվել նաև Մայր վանքին։ Ասվում է, որ ոչնչացվել են պայթուցիկ նյութերով պահեստները։ Ի՞նչ կարգի պայթուցիկ՝ չի հաղորդվում։ Նշվում է նաև, որ երկու պայթյուն է տեղի ունեցել։ Քացաքի հիվանդանոցները արտակարգ պատրաստության ռեժիմի մեջ են՝ վիրավորներին ընդունելու եւ արագ օգնություն ցուցաբերելու համար։

Նույն ժամերին ցույցեր էին դեպի Ամուլսար տանող ճանապարհի վրա։ Մի քանի հոգի բերման են ենթարկել….

4 օգոստոսի 2020 թ

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert