Հարգելի ընկերներ․

Ինչպես արդեն տեղեկացրել եմ, օրեր առաջ լույս տեսավ գիրքս՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴ ԴԱՐԻՑ ՄԻՆՉև 1914 ԹՎԱԿԱՆԸ․
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նախապես բաժանորդագրվեցին, իրենց նյութական աջակցությամբ նպաստեցին գրքի ծնունդին։ Ավելի, քան 150 հոգի մասնակցեցին բաժանորդագրությանը։ Հիմա, բաժանորդներին մաս-մաս զանգահարում, կանչում ենք մեր գրասենյակ, այնտեղ փոխանցում գրքերը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն ընկերներիս, ովքեր ջանք չխնայեցին՝ գրքի լույս ընծայման աշխատանքներին․ Խմբագիր՝ պատմաբան Գևորգ Յազիչյան, սրբագրիչ՝ Նաիրա Աբրահամյան, էջադրող դիզայներ՝ Մանե Խաչատրյան․․․

Բոլորիդ խոնարհումս, բոլորիդ երախտապարտ եմ․․․

Այն անձինք, ովքեր կցանկանան ձեռք բերել գիրքը, կարող են դիմել՝ զանգահարելով 077936593, 099936593 հեռախոսահամարով։
Գիրքն արդեն առկա է նաև Բուկինիստ գրախանութների ցանցում։

Սիրով՝ Վահե Լոռենց․․․

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert