Երեքաշաբթի նոյեմբերի 17֊ ին, կյանքին հրաժեշտ տվեց մի հրաշալի մարդ, օրինակելի հայ, ընտանիքի, ազգի ու ընկերային կյանքի նվիրյալ անձնավորաթյուն ՋԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆԸ, հայտնում է Անդրանիկ Սիմոնյանը:

«Նոր Խոսք»-ի խմբագրական կազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Հանգուցյալի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: Հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Ստորեւ ներկայացնում ենք Անդրանիկ Սիմոնյանի ցավակցական խոսքը եւ հանգուցյալի կենսագրությունը:

«Երեքաշաբթի նոյեմբերի 17֊ ին, կյանքին հրաժեշտ տվեց մի հրաշալի մարդ, օրինակելի հայ, ընտանիքի, ազգի ու ընկերային կյանքի նվիրյալ անձնավորաթյուն:

ՋԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆԸ, անձնագրային անունով ՀՈՎՍԵՓԸ, ծնվել էր 1936 թվականի հոկտեմբերի 23֊ ին՝ Արաք քաղաքի Քյազազ շրջանի Շազանդ գավառակի Աբբասաբադ գյուղում:
Մանուկ Ջանին ինը տարեկան էր, երբ Թեհրան տեղափոխվեց, տեղավորվեց հորեղբորը հատկացված միակ սենյակում և աշխատանքի մտավ:
Կոշիկ կարող արհեստավորների մոտ, անհրաժեշտ աշխատանք էր ծուռ մեխերի շտկելը, որը հանձնարարվում էլ նորեկներին: Եվ փոքրիկ Ջանին որքան էր մատնրը դնում մուճի հարվածի տակ ու ինքն իրեն վերքեր պատճառում . . .
21 տարեկան էր, կանացի ոտնամաններ պատրաստող հմուտ կոշկակար վարպետ, երբ հանկարծ որոշեց մասնագիտությունը փոխել:
Մի տարի աշխատեց հարավային տենդոտ Ահվազ քաղաքում, հետո Թեհրանում շարունակեց իր աշխատանքը, որպես խառատ բանվոր:
1958 թվականին աշխատանքի ընդունվեց Իրանի հետագա խոշորագույն արդյուաբերական կենտրոններից մեկում “Արջ” արտադրական միավորումում: Արջը, նաև Ջանիի ջանքերով, արագորեն ընդլայնեց իր աշխատանքները՝ մետաղյա ծալովի սեղանաթոռից մինչև վառարան, գրասեյակային կայերից մինչև ջեռուցիչներ ու սառնարաններ ու էլի շատ բաներ:
Ջանին հաստոցների բաժնի վարիչն էր, երբ 1983 թվականին թողոց “Արջն” ու հիմնեց արդյունաբերական իր սեփական ընկերությունը:
Ջանի Սիմոնյանը 1961 թվականին ամուսնացել էր Նազիկ Նազարյանի հետ ( Մասիհի Նազարի), ուեր երկու որդի և մեկ դուստր, որոնք հոր օրինակով օրնիբուն աշխատում են իրենց արդյունաբերական կազմակերպությունում ու հետո էլ շտապում ազգային նվիրական ծառայության:
Ջանի Սիմոնյանը Իրանահայ ազգային և մշակութային միության հիմնադրման օրվանից, ողջ ընտանիքով դարձավ նրա անբաժանելի տարրերից մեկը և մինչև կյանքի անակնկալ ու անսպասելի ավարտը, մնաց որպես իսկական նվիրյալ ու առաջապահ:
Նրա անսպասելի մահը խորապես ցնցել էլ բոլոր ճանաչողներին , ողջ ու առողջ մարդը, որ ամեն օր Հայրենի երկրին սատարելու ելքեր փնտրելով, սրա֊ նրա հետ բանակցում էր, զրուցում ֊համոզում էր, հանկարծ մի երեք օրվա ընթացքում կյանքին հրաժեշտ տվեց կորոնային պանդեմիային հանձնվելով:

Ի խորոց սրտի ցավակցում ենք՝ տիկին Նազիկին, Սերժիկին, Ռուբիային ու տղաներին, Փաթրիսին ու Էլմային, շատ սիրելի Օֆելյային, շուտափույթ առողջություն մաղթելով, ընտանիքի մյուս անդամներին:

Մեծ սիրով ու ափսոսանքով,
Հարգանոք՝ Անդրանիկ Սիմոնյան»

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert