Այսօրվա օրհասական պահը խստագույնս պարտադրում և պահանջում է կտրականապես փոխել ձեր գործելաոճը՝ լծվելով լուռ ու լուրջ աշխատանքի, այլապես կհայտնվեք նրանց շարքերում, ովքեր այս օրհասական պահին փողոցներում վնգստում են հանուն աթոռի:

Նախքան բուն ասելիքիս անցնելը, զգուշացնեմ նախկին թալանչի, հանցագործ, ազգ ու հայրենիք ծախած ռեժիմին ու իր խամաճիկներին, նախկին հանցագործների հետ ձեռք սեղմած ու ոսկյա նվերներ փոխանակած ներկայիս սուտի ընդդիմությանը և ընդդդիմություն խաղացող մնացած լորձանման զանգվածին, ու դրանց պաշտպանող հասարակության մի գորշ զանգվածին՝ հանկարծ իմ գրածից չառիթավորվեք ու ձեր կեղտոտ հեռավոր նպատակները իմ ու իմ նմաների կողմից գրած բողոքի հետ չխառնեք ու չշահաարկեք: Դուք ծախեցիք, չվաճառեցիք, այլ ծախեցիք Հայաստանը ու հային, սպանեցիք մտավորականին, տրորեցիք նոր Մոնթեներին՝ տասնյակ տարիներ ի վեր: Այն, ինչ ունենք այսօր, դա ձեր դիտավորյալ արած արարքների արդյունքն է: Դա փաստ է, անհերքելի և անքնարկելի է:

Հիմա անցնեմ ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս Վարչապետ Փաշինյանի: ՀՀ Կառավարություն՝ զրո տոկոս օգտակար գործողության գործակիցով, անկազմակերպ, խառնիճաղանջ, շատ բաներից անտեղյակ կամ սխալ տեղյակ, անգործունակ, այսօրվա պարտությունը դա ձեր իսկ կրած պարտությունն է: Ես համամիտ չեմ այն մտքի հետ, թե Փաշինյանը դավաճանել է կամ ծախել է Հայաստանը (Հայասատանը ծախել են բոլորիս քաջ հայտնի խեռոսները և դեռ բազում տարիներ առաջ), բայց այս խայտառակ պարտության ու իրավիճակի պատասխանատուն ու մեղքի մեծ բաժինը Ձերն է և Ձեր կառավարությանը: Դուք չդարձրեցիք ժողովրդին պատկանող հանքը պետական, չչեղարկեցիք նախկինների գրչի հարվածով սեփական դարձրած հանքի, անտառի, այգու և այլ հանրային սեփականությունների սեփականության խարդախ վկայականներն ու փաստաթղթերը, չկարողացաք հանցագործներին, թալանչիներին, ներքնազգեստի վաճառքով միլիոնատեր դարձածներին, մանվելներին և մանվելացուներին, լիսկաներին և սրանց նման հազարավոր աղբակույտերին ուղարկել ճաղերից այն կողմ, Հայաստանը հիմքից քանդած, անարդարության խորհրդանիշ համարվող «արդարադատական համակարգով» փորձեցիք հասնել արդարության, համակարգերում շարունակեցին մնալ նախկինների հետ լափած սրիկաները և նրանք բացարձակապես թքած ունենին ձեր թավիշի վրա, եկած նորերը լծվեցին պարգևավճարների բաշխման «հույժ կարևոր գործին», առաջնայինը թողած՝ կատարվեցին որոշակի փոոխություններ տասներերորդական նշանակության հարցերում ու այդպես շարունակ (չեմ անդրադառնում այս օրերի խայտառակ վիճակին ևս): Ու այդ ամենի ցավալի պտուղները քաղում ու դեռ քաղելու են ամենաազնիվ, ամենանվիրված, հայրենասեր անձիք: Հետայսու դուք պարտավոր եք գործել մաքսիմալ արդյունավետ՝ բացարձակապես առանց պարգևավճարների. ԱԺ-ն, պետական այլ կառույցները պարգևավճար փնջելու հաճույքի վայր չէ և նրանք, ովքեր միայն լավ աշխատավարձի և պարգևավճարի համար են հայտնվել համակարգի մեջ, անհապաղ պիտի հեռացվեն և փոխարինվեն միայնումիայն ազգի հոգսով ու ցավով մտահոգ, առանց ակնկալիքի Հայաստանին և հայ ժողովրդին ծառայող մարդկանցով: Պարտավոր եք թաղել թավիշը, պարտավոր եք ազգայնացնել հանքերը, պարտավոր եք լծվելու ազգ-բանակի ձևավորմանը՝ հագեցած ամենանորագույն ռազմատեխնիկայով, հատիկ առ հատիկ պարզել և որպես ազգի դավաճան ռազմական դատարանի առաջ կանգնեցնել զինվորին լքած ու փախած հրամանատարական կազմին և այլնին: Այսօրվա օրհասական պահը խստագույնս պարտադրում և պահանջում է կտրականապես փոխել ձեր գործելաոճը՝ լծվելով լուռ ու լուրջ աշխատանքի, այլապես կհայտնվեք նրանց շարքերում, ովքեր այս օրհասական պահին փողոցներում վնգստում են հանուն աթոռի:

ՀՀ քաղաքացի Վ. Կարապետյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert