Այս չկաթողիկոսները ՄԱՐՏԻ 1-ին ծպտուն չհանեցին, անգամ համերաշխության կոչ չարեցին: Արամ Քեշիշեանը դաշնակցության խամաճիկն է, իսկ Քոչարյանի առողջությամբ մտահոգված ԳԲ-ն՝ սերժաքոչարյանականի հանցավոր խմբակցության:
Հարցը բոլորովին էլ չի վերաբերում կառավարութան հրաժարականի պահանջի ճիշտ ու սխալ ն, այլ այս ԵՐԿՈՒ չկաթողիկոսների անբարոյական, առեւտրականի հոգեբանությամբ պահվածքին ու կեցվածքին: Գարեգին Բ-ի պահվածքը 99 թ. հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից է հայտնի, թե ում խամաճիկն է: Նախ այս երկուսն էլ այն պահին, երբ իրենց տերերի շահն է պահանջել, սկսել են քաղաքական որոշումներ կայացնել, բայց օրհասական պահերին, երբ վտանգ է եղել, որ ժողովրդի արյունը կթափվի, բայց իրենց տերերի շահերը կպաշտպանվի, հայտարարել են, որ եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում:
Այս երկու խամաճիկ կաթողիկոսները լավ կանեին սերժին հարց տային, թե այդ ի՞նչ առքուվաճառքի մասին է խոսքը, այդ ի՞նչ 5 միլիարդի մասին է խոսքը, այդ ե՞րբ է Ալիեւը առաջարկել, բացի դրանից էլի ինչքա՞ն պիտի վճարեր: Այդ գումարը ո՞ւմ գրպանը պետք է մտներ, եւ սերժը իր առաջարկած «6 միլիարդը» որտեղից էր տալու, այդ ո՞ւմ հաշվին էր վճարելու, եթե 2016 թ. երկիրի վզին արդեն 7 միլիարդ արտաքին պարտք էր կուտակված: Թող հարց տան, թե բա ինչո՞ւ «առանց զոհերի» չի հանձնել, եթե հնարավորություն ուներ 5-ից մինչեւ իքս…. միլիարդ դոլար վերցնել ու երկրի արտաքին պարտքը փակելու: Եվ ամենակարևորը՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին խոսք է գնում, որ Ալիևը 5 միլիարդ դոլար է առաջարկել «առաջին փուլի» համար, ընդ որում Սերժը չհերքեց Լուկաշենկոյի ասածը, ապա հարց է առաջանում, թե այդ գումարը Ալիևը առաջարկել է ապրիլյան քառօրյաից առաջ, թե՝ հետո:
Եթե 2011 թվականից Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների սեղանին դրված էր, որ 7 շրջանները պիտի առանց նախապայմանների հետ վերադարձվեն, ապա ինչո՞ւ պիտի Ալիևը 5 միլիարդ դոլար առաջին փուլի համար առաջարկեր…
Պարոնայք չկաթողիկոսներ եւ վարչապետի պաշտոնի փորացավով տառապող մանուկյանները, նախարարի պորտֆելների համար գլուխ ջարդող ընդդիմադիրներ, եթե մի քիչ բարոյական ու ազնվության նշույլ ձեզ մոտ լիներ, ննախ պետք է պարզեիք այս հարցերը…