Իլհամ Ալիեւի եւ Էրդիղանի ելույթը դիտել 1:36 րոպիեից…

Թշնամին ամենալավ ուսուցիչն է: Նա ցույց է տալիս քո թույլ եւ ամենախոցելի տեղերը, ասում է թե ինչպես եւ ինչ տարբերակով ինքը հաթղեց: Դրա համար թշնամուն մեղադրելու փոխարեն, անհրաժեշտ է հետեւություններ անել, լրացնել բացթողումներդ, ուժեղացնել թույլ տեղերդ, խոցելին դարձնել անխոցելի…

ՀՀ եւ ԱՀ պետական այերերը պետք է ուշադրիր լսեն այդ ելությները՝ լավ հասկանալու համար նրանց տրամադրությունները, մինչ այդ կատարած գործողությունները, եւ թե ինչպեսի են փորձում պատմությունը ըստ իրենց ցանկությամբ ներկայացնել, խեղաթյուրել:

Նախիջեւանում հայկական գերեզմանների ու մշակութային ժառանգությունների ոչնչացումը հաշվի չառնելով, մեղադրում են հայերին, որ նրանց մշակութային ժառանգությունները, մսկիթները ոչնչացվել են: Ադրբեջանն ինքը օգտագործելով ֆոսֆորային ռումբ, Ալիեւը բացահայտ ստելով դրանք վերագրում է հայկական կողի օգտագործած զենք: Ալիեւը խոսում է Երւանի, Զանգեզուրի, Սեւանի՝ պատմականորեն Ադրբեջանին պատկանելության մասին եւ ասում է, որ հարյուրհազարավոր ադրբեջանցիների հայերի իրենց պապական հողերից քշել են: Արցախը բռնագրավել: Ոչ մի խոսք Սումգայիթի, Գանձակի եւ ադրբեջանի մյուս տարածքներում հայերին բռնագաղթելու մասին կամ թե ով է հարձակվել Արցախի ժողովրդի վրա ի սկզբանէ: Պատմությունը մաքրագրելով, դարձնում են ադրբեջանական կողմի մոտեցում միջազգային հանրության ներկայախցնելու, ինչպես ներկայացրել են մինչ այդ: Ալիւեը երբեք չի գործածում «հակառակորդ» բառը, նա անընդհատ շեշտում է «թշնամի», «ատելի (մանֆուր) թշնամի» բառերը:

Այս ելույթից պետք է հետեւություն անեն հայկական պետական այրերը եւ իրենց ռազմավարությունը կառուցեն թշնամու տրամադրություններին եւ բանականությաան համապատասխան եւ անեն ամեն ինչ, օգտագործեն ցանկացած միջոց նրան դիմակայելու համար:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert