Դոկտոր Ռուբիկ Սարդարյանն իր ՖԲ-յան էջում գրառում է արել՝ մեզ հետ կիսելով իր որդու հաջողությունների հետ կապված ուրախությունը: «Մհեր Սարդարյանը Իրանի Ուրոլոգիայի «բորդի» քննություններին գրավեց առաջին տեղը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքահայության այս ծանր օրերին, որտեղ բոլորս ազդված ենք, բայց համոզված ենք, որ կյանքը առջևում է ու պետք է վերակառուցենք Արցախն ու ավելի զարկ տանք Հայաստանի զարգացման առաջընթացին:

Ուզում եմ ուրախ լուր հայտնել մեր Մհեր Սարդարյանի մասին, որն ինքը նույնպես բոլոր ջանքերը ներդրել ու ներդրում է առողջաբժշկական ու դեղորայքի ձեռք բերման ու Հայաստան առաքման գործին: Մեր Մհերը արդեն քանի ամիս է, որ ավարտել է իր ուրոլոգիայի մասնագիտությունը Իրանի «Համադան» քաղաքի բժշկական համալսարանում և ներկայումս Շուշթար քաղաքաի պետական Խաթեմ Օլ Անբիա հիվանդանոցի ուրոլոգիայի բաժնի վիրաբույժ և ղեկավարն է:

Նա մոտ մեկ ամիս առաջ մասնակցեց երկրի մասշտաբով ուրոլոգիայի «բորդի» քննություններին և Իրանում գրավեց առաջին տեղը (رتبه برتر کشوری), որն ուրախություն բերեց բոլորիս: Ցանկացա մեր ընտանիքի ուրախությունը կիսել նաև ձեզ հետ, որպեսզի փոխվի մի քիչ տրամադրությունները և առաջվա նման շարունակենք ավելի մեծ թափով նպաստել համայնքին ու հայ ազգին:

ՄՀԵՐ ջան, շնորհավորում ենք: Համառ աշխատասիրությունդ ու նպատակային հետևողականությունդ ամրագրում են հերթական հաջողությունդ: Մեր ծով սիրուց ավելի վերելքներ քեզ», գրել է դոկ. Ռուբիկ Սարդարյանը:

Սրտանց շնորհավորում ենք Մհեր Սարդարյանին իր փայլուն հաջողությունների համար, ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ եւ փայլուն ապագա. (ՆԽ)

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert