“Թուրքը եկավ հասավ Թավրիզ,բայց դարպասի մոտակայքում քաքեց տակն ու լցված տակով վերադարձավ` քաքլան, քաքլան։”Սա Իրանի Սեֆյան թագավոր(17֊րդ դար) Շահ Թահմասբի նամակ պատասխանն է օսմանական սուլթան Սոլեյմանին,որը մի քանի անգամ փորձել էր Իրանի վրա հարձակվել ու ամեն անգամ ջախջախիչ պատասխան ստանալով, հետ շպրտվել։

Այս օրերին շատ իրանցիներ են հիշել իրանական շահի այս խոսքերը, որը թարգմանաբար ներկացրել եմ ձեզ։Իրանական Իսնա լրատվականը վկայակոչելով իրանցի փորձագետ Սադրհոսեյնիին գրել է. “Էրդողանը Բաքվում Իրանի Ատրպատականի ժողովրդին դիմելով հայտարարել է թե մենք իրարից չենք բաժանվել,մեզ բաժանել են իրարից, հիշելով Արազի(Արաքսի) մասին ինչ որ բանաստեղծություն, թե իբր մի օր Արազի երկու կողմերը միասին էին… Իսկ ես էլ ուզում եմ որպես իրանցի նրան հիշեցնել Շահ Թահմասբի նամակը նվաստացած սուլթանին, որտեղ գրված էր. “Թուրքը եկավ հասավ Թավրիզ,բայց դարպասի մոտակայքում քաքեց տակն ու լցված տակով վերադարձավ քաքլան քաքլան”։

Jorj Abrahamian

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert