Փույա Հոսեյնին իր ՖԲ-յան էջում գրում է՝

«Ողջույն, ապագա…

Ամերիկյան Փարդիքսին նմանվող փոքրիկ, չճանաչված անօդաչու թռչող սարքի ցուցադրում՝ Իրանի Բանակի անօդաչու թռչող սարքերի զորահանդեսին զուգահեռ կազմակերպված ցուցահանդեսում Իրանի Զինված Ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Բաղերիի ՝ Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես կատարած այցի ընթացքում, թողարկվել է միկրո-անօդաչու սարքի մոդել, որը շատ նման է ամերիկյան Փարդիքս միկրո-անօդաչու թռչող սարքին:

Փարդիքսը միկրո-անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է վերջին սերնդի ցանցային մեթոդներով պատերազմների համար, ինչը ընդունակ է խմբակային ու զանգվածային ձևով՝ հետախուզական գործունեություն կատարել: Այս անօդաչու թռչող սարքերը, որոնք խմբակային ձևով ցանցային մեծ թվով գործողություններ են իրականացնում, ունակ են տարանջատվելու մեկը մյուսից, սակայն ցանցի մեջ լինել և գործել միասնական՝ համաձայնեցված միմյանց հետ և իրենց կենտրոնակայանի հետ, յուրաքանչյուրը կատարելով իր առաջ դրված մարտական խնդիրը: Այս տեսակի թռչող միկրոսարքերի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ թշնամու ՀՕՊ պաշտպանական համակարգերի մոլորեցումն ու խաթարումն է՝ հետևյալ կերպ. այս միկրո-անօդաչուները կարողանում են թշնամու ռադարի մեջ երևալ որպես ռմբակոծիչ կամ կործանիչ, բնականաբար թշնամու ՀՕՊ համակարգը կրակ է բացում այս ֆեյք-կործանիչների ուղղությամբ, այնինչ՝ հարձակումը մեկ այլ ուղությունից է կատարվում. հենց սրանում է կայանում թշնամու ռադարային և պաշտպանական ՀՕՊ համակարգերի մոլորեցումը: Այս անօդաչու միկրոսարքերի քաշը մոտ 220 գրամ է, որոնք սակայն ընդունակ են խաթարել թշնամու հակաօդային պաշտպանությունը, և արհեստական ​​ինտելեկտի միջոցով թիրախավորել թշնամու մարդկային ուժերը: Այս տեսակի անօդաչու միկրոսարքերի տեխնոլոգիան շատ յուրահատուկ է ու պատկանում է ԱՄՆ-ին: Եվ ըստ երեւույթին, այս մենաշնորհը այժմ կոտրվել է իրանցի երիտասարդ մասնագետների կողմից»:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert