Քայլելով ֆեյսբուքի ամենացածր խավի փողոցներում ու կարդալով պատերի հայհոյանքը երկար լռեցի՝ գիտակցելով, որ պատասխանելը միայն ինձ կդարձնի այդ փողոցի բնակիչներից մեկը։ Իսկ այս ոչ գիտակցված քայլը ստիպեց գրեմ, քանի որ այն ոչ այլ ինչ էր, քան Իրանի իշխանությունների մոտ մեր՝ Իրանահայության դարերի ստեղծած ազնվության և միասնականության սասանումը։ Այն Իրանի, որը համարվում է Հայաստանի ուժեղագույն և հզոր հարևան երկիրը։

Ես սա գրում եմ, որպես բացարձակ չեզոք, ոչ կուսակցական, հասարակ, իր ազգը պաշտող քաղաքացի։

Իմ ազգությունը իմ Աստվածն է, ես պաշտում եմ իմ Աստծուն, իսկ չեմ հավատում կրոններին։

Իրանի հայությունը միշտ ինքն իրեն գիտակից դրսևորելով հարգել է իր իշխանությանը, անգամ եթե շատ խնդիրներում համաձայն չի եղել համարելով այն ժամանակի պահանջ. օրինակ ասենք մեր դպրոցների պարագային, որ ինչ որ տեղ համարվել են մեր Արցախը։ Սրտի կսկիծով հանձնել ենք, բայց հարգելով իշխանությանը ընդունել ենք որոշումը և ՕՏԱՐԻ մոտ չենք նվաստացրել, չենք պառակտել մեր միասնականությունը։ Մեր խնդիրները մնացել է մեր ներքին խոհանոցում։

Եւ այդ պատճառով դարեր ի վեր բոլորը սիրել են ու սիրում են հայերի տեսակը։ Բոլորը՝ բացի հենց մեզնից։ Իսկ ով է սիրել ասենք նորակոչ Իսրայելի ժողովրդին բացի իրենցից։ Բայց մենք ուր, «նրանք» ուր…

Երևի մենք չգիտենք ինչ է ազգը։ Մենք չգիտենք ինչ է «Մենք»-ը, «Մենք»՝ սկսած ամենահոգևորականներից մինչև հասարակ մահկանացուներս։

Եթե ասենք Հայաստանս ավտովթարից մեջքը կոտրվեց բայց մի կերպ «սաղ պրծավ», հիմա տառապում է քաղցկեղով, ինչը արագ տարածվում է։

Իսկ տեքստի մասին՝

– Իրանում Հայաստանի լիազոր դեսպան՝ Պրն Թումանյանի պատասխանատվության զգացումի և հայրենասիրության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Տեքստի մեջ պարզորեն ասված է հանդիպումները չեղարկվել են Իրանի հայության Իշխանության միջոցով։

Մեջբերում եմ՝ «Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանում ազգային իշխանության հետ, նաև կապ է հաստատել Նոր Ջուղայում ազգային իշխանության հետ, որպեսզի Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, երկու թեմերի ազգային իշխանությունները, երևելի դեմքերը գոնե սահմանափակ թվով մեկ հանդիպում ունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության հետ, ինչը կտրուկ մերժվել է:Այսինքն, Իրանում ՀՀ դեսպանի բոլոր ջանքերը՝ համոզելու, որ գոնե սահմանափակ հանդիպում լինի, մտքերի փոխանակում, եղել է ապարդյուն:»

– Իրանի նման, խնդիրներով լի երկրի համար զարմանալի չէ Հայաստանի նախարարի այցը չհեռարձակվեց որպես երկրի առաջին լուր,

Ու… Եթե մենք այդ կերպ արհամարհում ենք մեր հայրենիքից ժամանած պատվիրակությանը, պիտի համարենք Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները լավ են ընդունել նրանց։

– Եթե երկրի էկոնոմիկայի նախարարը հանդիպում է հայ գործարարներին, ուրիշ ի՞նչ թեմա պիտի քննարկվեր, եթե ոչ բիզնեսի զարգացում և իհարկե գրված է այդ հանդիպումը տեղի ունեցավ հենց Պրն Թումանյանի ջանքերով, ով անչափ կարևորում է երկու երկրների հարաբերություններում հայ գործարարների դերը և հաջողությունը, ինչը նաև նպաստում է Հայաստանի զարգացմանը։

– «Արարատ»-ի հին ու նոր վարչության անդամներից իհարկէ չմասնակցեցին որպես վարչություն, այլ ներկա եղան որպես բիզնեսի ոլորտի շահագրգռված գործարարներ։

– Իսկ որ նախարարը Իրանի հայ համայնքի և ազգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից ընդունելության չի արժանացել, դա ամենացավոտն էր։

Վերջին իրադարձությունները, որոնք ոչ կուլ են գնում, ոչ հետ են գալիս պատճառ դարձան ցավով ընդունեմ, որ հինավուրց ծառից ազատվելու ու նրան չորացնելու համար եթե արմատը շատ է խորն ու արմատախիլ անելն անհնար է, մնում է միայն ինչ որ մի բան անել, ծառն ինքն իրեն ներսից ոչնչանա։

Հպարտ չեմ իհարկե ներկա իշխանությամբ ու կոտրված հայրենիքիս ներկա իրավիճակով։ Իհարկե իրավիճակը պիտի փոխվի, բայց եթե մեր տեսակը չփոխվի, լոկ իշխանափոխությամբ, դրսից ծառի կոճղն ենք ներկում։ Իսկ արմատն էլ է «մարդ»։

Ալինա Հովսեփյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert