Կապանից արված տեսանյութը հին է և չի նկարահանվել ադրբեջանցու կողմից:
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ժամեր առաջ «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզել է, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել , այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։ Տեսանյութը առաջին անգամ  հրապարակվել է հունիսի 8-ին՝  հեղինակին պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ»  յութուբյան  ալիքում։ Վերջինիս յութուբյան ալիքը ուսումնասիրելով կարելի է հանդիպել Կապանի մասին մի շարք տեսանյութեր։ Վերջինս բնակվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։  

Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում 5-րդ ալիքի հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադով անուն ազգանունով օգտատերը, անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝ «Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են իբր ես գնացել եմ Կապան նկարահանումներ եմ արել»։

Այսպիսով, անգամ ադրբեջանցի օգտատերն ինքն է հերքել իր՝ Կապանում լինելու և տեսանյութը պատրաստելու մասին պնդումը։

https://infocheck.am/am/posts/556

ետևեք մեզ նաև Telegram-ում 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert