ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության և հակաօրիանական այլ գործողությունների։ Հայաստանը քաղաքակիրթ և իրավական երկիր է, որտեղ բռնությունը, ահաբեկչությունը և ագրեսիայի վտանգավոր դրսևորումները չեն կարող լինել հարց լուծելու միջոց և նպատակ, հատկապես եթե դրանք ուղղված են պետության օրինական իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ֆիզիկական վերացման մասին մտքեր վերջերս հնչում են նաև հասարակական-քաղաքական գործիչների կողմից, որը սրում է իրավիճակը։ Բարկությունը, վիրավորանքը և ատելությունը չեն կարող արդարացնել նման պայքարի մեթոդները։ Հիշե՛ք մեր պետականության ողնաշարը ծռած հոկտեմբերի 27-ը և մի՛ խրախուսեք հանցագործություններ։ Կոչ եմ անում ակցիայի նախաձեռնողներին և թռուցիկ տարածողներին դադարեցնել բռնության քարոզչությունը։ Եթե դուք այդպիսի նպատակ չեք հետապնդում, ուրեմն վերաձևակերպեք ձեր կոչերը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/333304.html



Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert