Ռեջեբ Թայիբ Էրդողանը իր թվիթերյան հաշվում գրել է. «Իմ սիրելի եղբայրներ … Գիտե՞ք Քյազիմ Կարաբեքիր փաշայի այս դիմանկարի պատմությունը, որի մահվան տարելիցը մենք հարգանքով ենք հիշում»:

Կարո Փայլանը կիսվելով Էրդողանի այդ գրառմամբ՝ անդրադարձել է հետեւյալ հարցադրումով. «Գիտե՞ք «այդ դիմանկարի պատմությունը», պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացան, քանի որ նրանց ընտանիքները կոտորվեցին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժամանակ: Պատրա՞ստ եք իսկապես առերեսվելու այդ դիմանկարի պատմությանը, պարոն Էրդողան»:

Դիմանկարի ներքեւում արաբական տառերով գրված է. «Հայ որբերի կողմից որբերի հայր՝ հերոս Քյազիմ Կարաբեքիր փաշային»:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert